
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ԳԵՎՈՐԳ ՏԻԳՐԱՆՈՎ

25 մարտ, 1908 - 5 փետրվար, 1991
Գևորգ Տիգրանյանց
Ծնվել է Պետերբուրգում: 1934թ. ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի պատմատեսական ֆակուլտետը, 1937թ.՝ ասպիրանտուրան: Սովորել է Բ.Ասաֆևի, Ս.Գինզբուրգի, Ռ.Գրուբերի մոտ: 1935-41թթ և 1946թ-ից երաժշտության պատմություն է դասավանդել Լենինգրադի կոնսերվատորիայում (1947-ից՝ պրոֆեսոր), 1940թ-ից՝ նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Հեղինակել է արտասահմանյան, ռուսական և հայ երաժշտությանը նվիրված աշխատություններ, որոնց թվում է «Հայ երաժշտական թատրոնը» ուսումնասիրությունը (հ. 1-4, 1956-88թթ, ռուսերեն, ՀՀ Պետական մրցանակ, 1979թ.): Կազմել և խմբագրել է մի շարք ժողովածուներ (ռուսերեն)՝ Բ.Ասաֆևի «Ակնարկներ Հայաստանի մասին» (1958թ.), «Ալեքսանդր Աֆանասևի Սպենդիարով» (1959թ., 1971թ.), «Արամ Խաչատրյանի բալետները» (1960թ., 1974թ.), «Կ.Ս.Սարաջև. Հոդվածներ, հուշեր» (1962թ.), «Լենինգրադի կոնսերվատորիան հուշերում» (1962թ.), «Հայաստանի օպերան և բալետը» (1966թ.), «Սովետական սիմֆոնիան 50 տարում» (1967թ.), «Հայկական երաժշտական թատրոնի 100 տարին» (1968թ.) և այլն: Եղել է արվեստագիտության դոկտոր (1947թ.): 1945թ. արժանացել է Հայաստանի, 1979թ.՝ Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Սանկտ Պետերբուրգում, թաղված է տեղի հայկական գերեզմանատանը: