Գերգեյ Չիկի

Դրամատուրգ

Լևոն Իսեցկի

Օպերային երգիչ

Արթին Արթինյան

Գրականագետ

Հրաչյա Հովհաննիսյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Վազգեն Ամարյան

Թարգմանիչ

Սոֆյա Սարգսյան

Դերասանուհի

Գարեգին Դավթյան

Քանդակագործ

Լևոն Խեչոյան

Արձակագիր

Արմեն Աթանյան

Գեղանկարիչ, քանդակագործ

 

 

 

 

ԳԵՈՐԳԻ ՄԻՆԱՍՅԱՆ

Դուդուկահար

Ծնվել է 1992թ. հուլիսի 18-ին, Երևանում: Դուդուկահար Գեորգի Մինասյանի թոռն է: 1999-2007թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 84 միջնակարգ դպրոցում: 2009թ. ավարտել է Երևանի Ն.Գոգոլի անվան միջնակարգ դպրոցը: 2003-07թթ սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի Գեորգի Մինասովի դուդուկի դասարանում, 2007-09թթ՝ Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի խմբավարության բաժնում: 2005թ. արժանացել է Ա.Սպենդիարյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական, 2007թ.՝ ՅՈՒՆԵՍԿՈ-ի կազմակերպած դուդուկի մրցույթ-փառատոների առաջին մրցանակներին: 2009-13թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնում: 2009թ. դարձել է Կոմիտասի 140-ամյակին նվիրված երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիր և Կոմիտասի ստեղծագործությունների լավագույն կատարող: 2013-15թթ ծառայել է Արցախի պաշտպանության բանակում: 2009-12թթ դասավանդել է Երևանի Տ.Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի դուդուկի դասարանում: 2006թ-ից աշխատում է «Դուդուկներ» անսամբլում: 2012-13թթ և 2015թ-ից դասավանդում է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի դուդուկի դասարանում: 2015թ-ից աշխատում է նաև «Ծիրանի» անսամբլում (դուդուկ, շվի): Համերգներով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում և այլուր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար