ՀԱԿՈԲ ՄԿՐՏՉՅԱՆ

Լեզվաբան, բարբառագետ

19 հոկտեմբեր, 1919 - 5 մայիս, 1984

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Միջնակարգ կրթությունն ստացել է հայրենի քաղաքում, բարձրագույնը՝ Վահան Չերազի և նրա կնոջ խորհրդով, Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում՝ բուհական ուսումնառությունը համատեղելով ուսուցչական աշխատանքի հետ: 1939-46թթ աշխատանքի է անցել Աղինի (այժմ` Անի) շրջանի դպրոցներում, որպես հայոց լեզվի ուսուցիչ և ուսմասվար, ապա՝ շրջանային ժողկրթբաժնի տեսուչ և պրոֆմիության շրջանային կոմիտեի նախագահ: 1946-49թթ աշխատել է Հայաստանի ԳԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող, 1961-62թթ՝ «Պատմաբանասիրական հանդես»-ում: 1962թ-ից աշխատել է հայկական պետական հեռակա մանկավարժական ինստիտուտում, նախ, որպես մանկավարժության, ապա՝ հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի դեկան: 1967թ. տեղափոխվել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ՝ աշխատելով հայոց լեզվի, ապա՝ հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոններում, դոցենտի պաշտոնով: Այս ընթացքում եղել է մշակույթի և երաժշտության, մանկավարժության և տարրական ուսուցման մեթոդիկաների, նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետների դեկան, ինչպես նաև հոգեբանության ամբիոնի վարիչը: Մինչև 1984թ. աշխատել է մանկավարժության և տարրական ուսուցման մեթոդիկայի ֆակուլտետի դեկան և դասավանդել: Դասախոսել է նաև Երևանի պետական համալսարանում՝ կարդալով լատիներեն լեզվի դասընթաց, Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտում՝ բարբառագիտություն, լեզվաբանության ներածություն, ժամանակաից հայոց լեզու և գրաբար (1951թ-ից՝ բանասիրական գիտությունների թեկնածու): Հեղինակել է մի շարք գիտական աշխատություններ՝ «Կարնո բարբառը» մենագրությունը, «Արարատյան բարբառը» ուսումնասիրությունը և նույն բարբառի հսակայածավալ բառարանը` «Բառարան Արարատյան բարբառի»: Մասնագիտական խմբագրման է ենթարկել մի շարք բարբառագիտական ուսումնասիրություններ, ինչպես նաև «Հայ ժողովրդական հեքիաթներ»-ի 1-4 հատորներ, խմբագրել է մի շարք ուսմնամեթոդական ձեռնարկներ, տպագրել է մի շարք հոդվածներ Հայկական սովետական հանրագիտարանում: Արժանացել է բազում շնորհակալագրերի և պարգևատրվել մեդալով: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար