Ֆիզահի

Աշուղ

Գարեգին Լևոնյան

Գրականագետ, արվեստաբան

Մարգար Դավթյան

Արձակագիր

Արմեն Զուրաբով

Կինոսցենարիստ

Ստեփան Եսայան

Պատմաբան, հնագետ

Արշակ Գառնիկյան

Գեղանկարիչ

Ժիրայր Ավետիսյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հակոբ Ավետիքյան

Լրագրող, հրապարակախոս

Ալլա Հովհաննիսյան

Դերասանուհի

Ավետիս Բերբերյան

Կոմպոզիտոր

Իռեն Աբելյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մանկագիր

Ծնվել է 1987թ. հոկտեմբերի 20-ին, Երևանում: 2004թ. ավարտել է Երևանի Վ.Մայակովսկու անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը և ընդունվել Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման բաժին: Ստանալով բակալավրի աստիճան՝ անցել է ծառայության ՀՀ ոստիկանության ներքին զորքերում: Ավարտելով ծառայությունն, իր ուժերը փորձել է ֆինանսաբանկային ասպարեզում, 2010թ. անցնելով Ֆինանսաբանկային քոլեջի «բանկային գործ» դասընթացը` հետագայում աշխատելով որպես վարկային մասնագետ: 2013թ. ընդունվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի շվեյցարական բիզնեսի դպրոց, որն ավարտել է և բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան է ստացել: 2014թ-ից աշխատանքի է անցել «Հիբրիդ սոլյուշնս» ՍՊԸ-ում` որպես ծրագրի ղեկավար: «Կինոքննադատ» ֆեյբուքյան էջի հեղինակն ու խմբագիրն է, Հայ-ռուսական երիտասարդական մշակութային կենտրոնի կինոակումբի ղեկավարն է: Գրել է պատմվածքներ, սցենարներ, բանաստեղծություններ, հեքիաթներ: 2015թ. տպագրել է առաջին ստեղծագործությունը՝ «Կանն ու կախարդական բանալու գաղտնիքն»: 2014թ. Երիտասարդ սցենարիստների մրցույթին ակտիվ մասնակցության և հետաքրքիր գաղափարով հանդես գալու համար ստացել է պատվոգիր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար