Սրապիոն Թղլյան

Դրամատուրգ

Սուրեն Վահունի

Բանաստեղծ, թարգմանիչ

Բենիկ Սեյրանյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Վահան Արամունի

Բանաստեղծ, արձակագիր

Էդդա Աբրահամյան

Քանդակագործ

Մարիաննա Հարությունյան

Դաշնակահար, օպերային երգչուհի

Աննա Նշանյան

Օպերային երգչուհի

Կարլոս Եղիազարյան

Արձակագիր, երգիծաբան

Թորոս Ռասթկելենյան

Քանդակագործ

Սերգեյ Աթաբեկյան

Գրականագետ

Դավիթ Մուրադյան

Արձակագիր, կինոգետ

Աիդա Բաբաջանյան

Դերասանուհի

Գերման Ավագյան

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող

Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Գիսանե Պալյան

Երաժիշտ, երաժշտագետ

 

 

 

 

ԿԱՄԱՐԻ ՏՈՆՈՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ

15 հուլիս, 1931 - 13 փետրվար, 2015

Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի տեխնիկումը: Երկար տարիներ աշխատել է «Գրական թերթում»` որպես հրապարակախոսության և ակնարկի բաժնի վարիչ: Գրողի առաջին պատմվածքը` «Մայրամուտ ծննդյան գիշերվա լուսաբացից հետո», տպագրվել է 1956թ. «Սովետական գրականություն» ամսագրում: Մամուլում լույս տեսած նրա բազմաթիվ ակնարկներն ու հրապարակախոսական հոդվածներն աչքի են ընկել քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ, նյութի մատուցման իմացությամբ և գրողական վարպետությամբ, հատկանիշներ, որոնք շահեկանորեն արտացոլվել են նաև նրա գեղարվեստական ստեղծագործություններում: 1963թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հայկական ռադիոթատրոնում և հեռուստաթատրոնում բեմադրվել են նրա տասնյակից ավելի պիեսները` «Աշնանային գնացքում», «Զինվորը», «Վերջին գործուղումը», «Խոսակցություններ սիրո մասին», «Հին սալոնի ժամանակները» և այլն: Հրատարակվել են նրա «Ամենալավ հեքիաթը Կարմիր Գլխարկի մասին» (1973թ.), «Անտառի դստեր հեքիաթը» (1974թ.), «Նիգուլը» (1974թ.), «Անտառի բացատում» (1982թ.), «Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» (2006թ.) և այլ գրքեր: Գրել է նաև մանուկների համար` «Ամենալավ հեքիաթը Կարմիր գլխարկի մասին», «Անտառի դստեր հեքիաթը» և այլն: Նրա «Կյանքի ապտակը», «Անիծյալ անձրև», «Եվ կյանքը թվում է սխալ», «Նիգուլ» և այլ ժողովածուներ թարգմանվել և հրատարակվել են նաև ռուսերեն: 2006թ. «Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» պիեսների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ «Տարվա լավագույն դրամատիկական ստեղծագործության համար» մրցանակի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար