Նինա Սաղյան

Դաշնակահար

Թամար Մելքումյան

Դերասանուհի

Արամ Թաթուլյան

Դաշնակահար

Մուշեղ Գալշոյան

Արձակագիր, լրագրող

Գայանե Վարդիկյան

Դերասանուհի

Արման Աղաջանյան

Կինոռեժիսոր, երգիչ

Աշոտ Գաբրիելյան

Բանաստեղծ

Հասմիկ Վարդանյան

Թավջութակահար

Էվա Խաչատրյան

Դերասանուհի

Լարա Առաքելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՐԵՎԻԿ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1952թ. օգոստոսի 20-ին, Երևանում: Դերասաններ Պարույր Սանթրոսյանի դուստրն է, Արմեն Սանթրոսյանի քույրը: 1968թ. ավարտել է Երևանի Ս.Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը:1970-74թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում` Զավեն Տատինցյանի արվեստանոցում: 1974-80թթ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: 1974-77թթ աշխատել է Լուսաշխի տանը` որպես պոեզիայի թատրոնի ղեկավար: 1980թ-ից աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Սալտիկով-Շեդրինի «Մի քաղաքի պատմություն» (Քաղաքացի), Ղ.Աղայանի «Արեգնազան» (Կախարդ պառավ), «Բյուրեղապակյա սիրտը» (Թագուհի), Հ.Անդերսոնի «Արքայադուստրը և ծխնելույզ մաքրողը» (Դայակ), Ա.Սիմոնյանի «Ձյունափայլը և յոթ թզուկները» (Ագռավ), Վ.Մովսիսյանի «Եղիցի երկիր» (Շամի), Մ.Ֆորմոյի «Ախ, այդ դռները» (Առլեն), Հ.Լյուկի «Այրվող տախտակամածին» (Մայր), «Տատը» (Աղջիկ), Է.դե Ֆիլիպպոյի «Ծննդյան տոները սենյոր Կուպելոյի տանը» (Կոնչետա), Զ.Խալափյանի «Դպրոցական կատակերգություն» (Փիսիկ Մեշոկովնա), Վ.Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» (Նելլի), Զ.Հայրյանի «Ծովին սիրահարվածը» (Աննա Սերգեևնա), «Իմ թոռ Բենիամինը» (Էսֆիրա Լվովնա) և այլն: 1985-92թթ բեմական խոսք է դասավանդել Երևանի թիվ 1 արվեստի դպրոցում: 1994-2010թթ աշխատել է «Նորք» թատրոնում` որպես դերասանուհի: 1993թ-ից աշխատում է Երևանի Մալաթիա համայնքի Հայորդաց տանը` որպես թատերական մանկավարժ: Մի շարք դերեր է խաղացել նաև ռադիոյի և հեռուստատեսության բեմադրություններում: Նկարահանվել է «Հովիվը» (2011թ.), «Փոքրիկ զորավարը» (2014թ.) ֆիլմերում, «Աննա», «Փախուստ», «Գերդաստանը» հեռուստասերիալներում: 2010թ. արժանացել է ՀԹԳՄ ոսկե մեդալի, 2015թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար