Քեթևան Արամյան

Դերասանուհի

Վաղարշակ Գալփակճյան

Հրապարակախոս, լրագրող

Լևոն Մեսրոպ

Արձակագիր, դրամատուրգ

Միսաք Մեծարենց

Բանաստեղծ

Տիգրան Հախումյան

Գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ

Նորայր Պողարյան

Ձեռագրագետ, բանասեր, հայագետ

Իսահակ Ալավերդյան

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Ռուդոլֆ Ժամհարյան

Կինոօպերատոր

Տիգրան Գամաղելյան

Բանաստեղծ, լրագրող

 

 

 

 

ՄԱԿԻՉ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1951թ. ապրիլի 14-ին, ՀՀ Շամխորի շրջանի Նուկզար գյուղում: 1968թ. ավարտել է տեղի միջնակարգ  դպրոցը: 1969-73թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: Ուսմանը զուգահեռ 1970թ-ից աշխատել է  Երևանի, 1973թ.` Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, 1974-75թթ` Հեռուստաթատրոնում, ապա մինչև 1986թ.` կրկին Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Կերտել է մի շարք գլխավոր և կենտրոնական դերեր բազմաթիվ ներկայացումներում: Նկարահանվել է Մոսֆիլմ, Հայֆիլմ, Ուզբեկֆիլմ, Բելառուսֆիլմ և Ռիգայի կինոստուդիաներում: Հայֆիլմում մասնակցել է 100-ից ավելի ֆիլմերի կրկնօրինակմանը, դերերով հանդես է եկել Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Պատանի հանդիսատեսի թատրոններում, մեկ տասնյակից ավելի հեռուստաներկայացումներում: 1986թ-ից մինչ արցախյան պատերազմը աշխատել է երկրաբանական արշավախմբում: 1988թ-ից եղել է արցախյան ազատամարտի մասնակից: 1995թ. մի խումբ դերասաների (Լևոն Թուխիկյան, Վլադիմիր Մսրյան, Գուժ Մանուկյան և այլք) հետ ստեղծել է Թատրոն բարեգործական հիմնադրամը: 2001թ-ից աշխատել է Խորեն Աբրահամյանի հետ` մասնակցելով Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին նվիրված «Խոր Վիրապ» ներկայացմանը, այլ ներկայացումների և ֆիլմերի ստեղծմանը: 2004թ-ից աշխատում է Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնումում, որտեղ եղել է հիմնադիր կազմում: Արժանացել է մի շարք խրախուսանքների և պարգևների, այդ թվում, որպես ազատամարտիկ` ռազմական մեդալների: 2013թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2015թ.` ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար