Հակոբ Նաղաշ Հովնաթանյան

Գեղանկարիչ, բանաստեղծ

Գրիգոր Սինանյան

Ջութակահար

Օլգա Սպանդարյան

Լրագրող, մանկավարժ

Երվանդ Երզնկյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչատուր Ազիզյան

Գեղանկարիչ

Տաթևիկ Ղափլանյան

Դերասանուհի

Քեն Դավիդյան

Դերասան

Միխաիլ Ավակով

Բալետի արտիստ, պարուսույց

Սիրանուշ Լազյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱՐՇԱԿ ՆԱԶԱՐՅԱՆ

Քանդակագործ

Ծնվել է 1961թ. նոյեմբերի 9-ին, Երևանում: Քանդակագործ Սուրեն Նազարյանի որդին է: 1980թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեﬔզյանի անվան գեղարվեստի պետական ուսունարանի, 1986թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակագործության բաժինները: Ուսումն ավարտելուց հետո, դարձել է Հայաստանի նկարիչների միության երիտասարդական միավորման անդամ և սկսել է մասնակցել մի շարք ցուցահանդեսների` Երևանում, Մոսկվայում և Խարտումում (Սուդան): 1987թ. դարձել է մի խումբ երիտասարդ նկարիչների կողմից ձևավորված «3-րդ հարկ» խմբի անդամ, որի միջոցով մասնակցել է մի շարք ցուցահանդեսների` Երևանում, Լենինականում (այժմ` Գյումրի) և Պանեվեժիսում (Լիտվա): 1990թ. դարձել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: 1992թ. տեղափոխվել է ԱՄՆ: 1990-ականների կեսերից ցուցադրվել է բազմաթիվ մասնավոր պատկերասրահներում, մասնակցել մրցույթ-ցուցահանդեսների` ԱՄՆ Նյու Ջերսի, Վեսթ Հոլիվուդ, Բևերլի Հիլզ, Սանտա Մոնիկա, Սան Ֆրանցիսկո, Լոս Անջելես, Գլենդել քաղաքներում, Փարիզում, Բեռլինում, Մոսկվայում, Մեդելլինում, Սկոպյեում, Բելգրադում, Հելսինկիում, Դոհայում, Երևանում և այլուր: Նրա աշխատանքները գտնվում են մասնավոր հավաքածուներում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգագրության պետական թանգարանում, Վանաձորի պատկերասրահում: Բնակվում և ստեղծագործում է ԱՄՆ Գլենդել քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար