Ստեփանոս Թոխաթցի

Բանաստեղծ, գրիչ

Վարդան Մեշտուճյան

Արձակագիր, պատմաբան, թարգմանիչ

Սիամանթո

Բանաստեղծ

Վեներա Հակոբյան

Դերասանուհի

Վահագն Դավթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Զարեհ Մելքոնյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Աբել Սիմոնյան

Պատմաբան

Արթուր Այդինյան

Օպերային երգիչ

Մայք Քոնորս

Դերասան

Գեորգի Գարանյան

Սաքսոֆոնահար, կոմպոզիտոր

Պողոս Հայթայան

Արվեստաբան

Սիլվի Վարդան

Երգչուհի

Հրաչյա Քեշիշյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

 

 

 

 

ԱՆԱՀԻՏ ՍԱՀԱԿՅԱՆ

Երգչուհի

Հրածին Սահակյան

Ծնվել է 1963թ. փետրվարի 8-ին, ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի Հովիտ գյուղում: 1981թ. ավարտել է Ախուրյանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, զուգահեռ ավարտել նաև երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: Բեմական առաջին քայլերն սկսել է Գյումրիի Լ.Մադոյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլում` որպես երգչուհի: 1981-84թթ սովորել է Գյումրիի Ք.Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում, 1989-94թթ` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգի բաժնում` Հովհաննես Բադալյանի դասարանում: 2006թ. ավարտել է կոնսերվատորիայի ասպիրանտուրան` ժողովրդական երգեցողություն մասնագիտությամբ: 1995-96թթ աշխատել է ՀՀ ազգային ռադիոյի Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլում` որպես երգչուհի: 1996-98թթ եղել է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան մենակատար: 1996թ. կոմպոզիտոր Գևորգ Մանասյանի հետ ստեղծել է «Վարպետներ» համույթը, որի շրջանակներում ժողովրդական և դասական գործիքների համադրությամբ և համերգային ծրագրերով հանդես է եկել բազմաթիվ բեմերում: 2000թ. Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես է եկել «Երգն է կյանքիս ուղեկիցը» մենահամերգով: 2002-05թթ հյուրախաղերով շրջագայել է Սփյուռքում: 2006թ. «Երգիս թևերով» համերգային ծրագիրը նվիրել է Գյումրի քաղաքի վերածննդին: 2010թ. մենահամերգներով հանդես է եկել Ջավախքում, Գյումրիում և Վանաձորում: Կատարել է ՀՀ սփյուռքի նախարարության հիմներգը: Թողարկել է «Այս մեկն էլ ներիր» և «Սիրված երգերի շարք» ձայնասկավառակները: Արժանացել է մի շարք պետական պատվոգրերի և դիպլոմների, ինչպես նաև «Գյումրվա վարպետ» ոսկե կրծքանշանի: 2017թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար