ՇՈՂԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Երգչուհի

23 սեպտեմբեր, 1911 - 16 հուլիս, 2000

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Գյավաշ գավառի Ընձակ գյուղում: Ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանը (այժմ` Ռ.Մելիքյանի անվան): 1937-72թթ եղել է Հայֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար-երգչուհի: Համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում: 1934թ. դարձել է Անդրկովկասի և 1936թ.` ԽՍՀՄ ժողովուրդների ստեղծագործության ստուգատեսների 1-ին մրցանակակիր: 1939թ. և 1956թ. Մոսկվայում մասնակցել է հայ գրականության և արվեստի տասնօրյակներին: Հանդես է եկել Հայաստանի և արտերկրի բազմաթիվ քաղաքներում: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով: 1954թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար