Գաբրիել Ավետիքյան

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

Բագրատ Բորյան

Պատմաբան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ալեքսանդր Սարուխան

Ծաղրանկարիչ

Կարեն Խաչատրյան

Կոմպոզիտոր

Օգոստինոս Սեքուլյան

Բնագրագետ, լրագրող

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

Լուսինե Մուրադյան

Հաղորդավար, լրագրող

Անի Ամիրյան

Հաղորդավար

 

 

 

 

ՎԱՐԴԱՆ ԱՄԻՐՅԱՆ

Աճպարար

Ծնվել է 1960թ. օգոստոսի 25-­ին, Կամո քաղաքում: 1976թ. ավարտել է Երևանի Ս.Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, այնուհետև սովորել է նորաձևության քոլեջում: 1982-­84թթ սովորել է Երևանի էստրադային արվեստի քոլեջում, 1985-­87թթ` Լենինգրադի (այժմ` Սանկտ Պետերբուրգ) Էստրադային արվեստի ստեղծագործական բարձրագույն արվեստանոցում: 15 տարի աշխատել է Հայհամերգ միավորումում` որպես մենակատար-աճպարար, շրջագայել է հյուրախաղերով աշխարհի տարբեր երկրներում` Անգոլա, Կոնգո, Զաիր, Զիմբաբվե, Եթովպիա, Մալթա, Կամերուն, Հնդկաստան, Նեպալ, Աֆղանստան, Հարավսլավիա, Լեհաստան, Գերմանիա, Ռումինիա, Ավստրիա, Իսրայել, ինչպես նաև Սովետական Միության բոլոր քաղաքներում, Հայաստանի բոլոր մարզերում և գյուղերում: Մասնակցել է աճպարարների տարբեր մրցույթների: 1988թ. Մինվոդիի աճպարարների համամիութենական մրցույթում ստացել է առաջին տեղը և արժանացել բարձր կոչման` մոգության արքա: 1990թ. Մոսկվայի աճպարարների միջազգային մրցույթում, ներկայացնելով հեղինակային էթնիկ աճպարարական համարը, որի մեջ օգտագործվել է հայկական երաժշտություն, հայկական երաժշտական գործիքներ, ընդհանուր մոգության բաժնում արժանացել է բրոնզե մեդալի և ստացել ամենաբարձր կոչումը` միսթր մոգ: 1987թ. աճպարարների առաջին համամիութենական փառատոնին միկրոմագիայի բաժնում արժանացել է լավագույն մասնակից կոչման: 1993-20­05թթ բնակվել և ստեղծագործել է Իսրայելում, որտեղ հիմնել է աճպարարների դպրոց: 2000թ. Իսրայելի աճպարարների փառատոնում, որպես աճպարար ուսուցիչ և աճպարարական հնարքների բեմադրող արժանացել է արծաթե կախարդական փայտիկի: Միջազգային մոգերի ընկերության անդամ է: Հանդիսանում է նոր աճպարարական ոճի հեղինակ, որը կոչվում է էթնիկ մեջիք: Հեղինակել է տարբեր աճպարարական հեռուստատեսային շոուներ, համագործակցել է Հայաստանի հանրային և «Արմենիա» հեռուստաընկեությունների հետ` «Կախարդական դղյակ» և «Մեծ հրաշքների փոքր գաղտնիքները» հեռուստանախագծերով: Աճպարարական համարներ է բեմադրել ներկայացումների մեջ` «Դոն Ժուան», «Ջին ջան»: 2010թ. «Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող բեմադրության մեջ հադես է եկել իր հեղինակային աշխատանքով` կորիզի միջից բացվող ծիրանի ծառով: Նույն թվականին Հայաստանում հիմնադրել է հայ աճպարաների միությունը, որի նախագահն է: Հեղինակել է 100-ից ավել հնարքներ: Ինքնուս տիրապետում է երաժշտական գործիքների` դուդուկ, ակորդեոն, ինչպես նաև զբաղվել է վոկալով: Ուսումնասիրում է հոգեբանություն, փիլիսոփայություն, տիրապետում է հիպնոսին, հանդես է գալիս բեմական հիպնոսով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար