Ստեփան Աղաջանյան

Գեղանկարիչ

Փառանձեմ

Դերասանուհի

Ալեքսանդր Աբարյան

Բեմադրիչ, դերասան

Ռուբեն Ստեփանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Աիդա Բոյաջյան

Գեղանկարչուհի

Մանուել Ադամյան

Բանաստեղծ

Արա Հայթայան

Գեղանկարիչ, արվեստաբան

Անժելա Սարգսյան

Դերասանուհի

 

 

 

 

ՄԱՐԱՏ ՄԱՐԻՆՈՍՅԱՆ

Բեմադրիչ

7 նոյեմբեր, 1925 - 18 մայիս, 1991

Ծնվել է Երևանում: Եղել է դերասանուհի Հեղինե Հովհաննիսյանի ամուսինը: Ավարտել է Երևանի Մ.Գորկու անվան դպրոցը: 1942-44թթ, 17 տարեկան հասակում, կամավոր, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Արժանացել է «Կարմի աստղ» և «Հայրենական պատերազմի» շքանշանների: 1944թ., ծանր վիրավորվածություն ստանալուց հետո, զորացրվել է: Նույն թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժին: 1945թ., կիսատ թողնելով ինստիտուտը, ընդունվել է Երևանի նորաբաց գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժին: Ինստիտուտն ավարտելուց հետո, 1950թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսոր: 1956թ. հրավիրվել է աշխատելու Հայաստանի ազգային հեռուստատեսություն` դառնալով հիմնադիրներից մեկը: Եղել է Հայաստանի ազգային հեռուստատեսության առաջին գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը, 1966-71թթ` տնօրենը: 1972-80թթ եղել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի, 1983-88թթ` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը: Թատրոնում և հեռուստատեսությունում աշխատելու հետ զուգահեռ, 1963թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1978թ-ց` պրոֆեսոր): Նրա արվեստանոցն են ավարտել ռեժիսորներ և դերասաններ` Արմեն Էլբակյանը, Վիգեն Ստեփանյանը, Նիկոլայ Ծատուրանը, Վիգեն Չալդրանյանը, Դավիթ Հակոբյանը, Արմեն Մազմանյանը, Հրաչյա Գասպարյանը, Հերբերտ Գասպարյանը, Քրիստ Մանարյանը և ուրիշներ: Ստեղծագործական կյանքի ընթացքում բեմադրել է ավելի քան 120 ներկայացում թատրոնում, հեռուստատեսությունում, ռադիոյում: Նրա բեմադրություններից առավել աչքի են ընկել` Ա.Սուրովի «Լուսաբացը Մոսկվայում», Լ.դե Վեգայի «Պարտիզպանի շունը», Ա.Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները», Շոլոխովի «Մարդու ճակատագիրը», Միլլերի «Բոլորն իմ որդիներն են», Բ.Բրեխտի «Երեքգրոշանոց օպերա», Բ.Շոուի «Իմ չքնաղ լեդի», Ջ.Շեֆիլդի «Աստծո կողմից մոռացված հողը», Նար-Դոսի «Ես և նա», «Տաքսի-տաքսի», Գուբարյովի և Ուսպենսկու «Ծուռ հայելիների թագավորություն», Ա.Վասիլևի «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են», Ժ.Անանյանի «Տաքսի, տաքսի» և այլն: 1969թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար