
Երվանդ Դեմիրճյան
Գեղանկարիչ

Զարեհ Որբունի
Արձակագիր

Կարպիս Զոբյան
Օպերային երգիչ

Հակոբ Հակոբյան
Գեղանկարիչ

Արամայիս Սահակյան
Բանաստեղծ, երգիծաբան, հաղորդավար

Ժենյա Քալանթարյան
Գրականագետ

Ռուբեն Ահարոնյան
Ջութակահար

Նարինե Ալեքսանյան
Դերասանուհի

Արթուր Գեղամյան
Դերասան

Ռուզաննա Ոսկանյան
Բանաստեղծ
ԱՆԻ ՔՈՉԱՐՅԱՆ

Ծնվել է 1972թ. դեկտեմբերի 1-ին, Երևանում: Սովորել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին կից դերասանական ստուդիայում` Կարպ Խաչվանքյանի արվեստանոցում: Ուսումնառության տարիներից մասնակցել է բոլոր ներկայացումների զանգվածային տեսարաններին և հաճախ խաղացել էպիզոդիկ դերեր: Ուսումն ավարտելուց հետո աշխատում է նույն թատրոնում` որպես դերասանուհի: Այդ տարիներին խաղացել է Ա.Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի» օպերետում` կերտելով Նազիկի դերը: Խաղացել է նաև հետևյալ ներկայացումներում` Դ.Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Նիցա Կիցա), Ժ.Անանյանի «Տեր, մի թող մեզ անտեր» (Երիտասարդ կին), Ջ.Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջ» (Ֆերրի), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Երանյակ) և այլն: Նկարահանվել է մի շարք հեռուստասերիալներում` «Հարևաններ», «Երեք կյանք» և այլն: