ԱՆԻ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Բանաստեղծ, հաղորդավար

Ծնվել է 1977թ. հունիսի 7-ին, Երևանում: Գրող Մերուժան Տեր-Գուլանյանի դուստրն է: Սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքերեն բաժնում: 1998թ. աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում` որպես «Միջազգային սուրհանդակ» միջազգային լրատվական հաղորդման փոխխմբագիր, 1999թ.` «Սուրհանդակ»  լրատվական ծրագրի մեկնաբան, այնուհետև` «Ասպարեզ» հասարակական-քաղաքական հեղինակային հաղորդման մեկնաբան: 2000թ. ճանաչվել է «Տարվա հաղորդավար»: 2007թ-ից աշխատում է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի տպագրության և լրատվության բաժնի գլխավոր խմբագիր, նույն համալսարանի պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, 2013թ-ից` «Անդին» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրի և www.andin.am կայքի գրական բաժնի խմբագիր: 2009թ. լույս է տեսել նրա «Լուսնաքար» բանաստեղծությունների ժողովածուն: Հոդվածներով և բանաստեղծական շարքերով տպագրվել է տարբեր գրական և հասարակական հանդեսներում` «Հայատանի Հանրապետություն», «Ազգ», «Գրական թերթ», «Նարցիս», «Գրեթերթ», «Ցոլքե», «Դե Ֆակտո», «Անդին» և այլն:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար