Հակոբ Աղաբաբ

Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մելիք

Բանաստեղծ

Մարկ Արյան

Երգիչ, երգահան, բանաստեղծ

Վահրամ Թաթիկյան

Բանաստեղծ, արձակագիր

Արքմենիկ Նիկողոսյան

Գրականագետ, գրաքննադատ

Սերժ Գաբյան

Ռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր

Լևոն Հախվերդյան

Երգահան, երգիչ

Շուշաննա Թովմասյան

Դերասանուհի

 

 

 

 

ՄՈՒՐԱԴ ՀԱՍՐԱԹՅԱՆ

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Ծնվել է 1935թ. հունիսի 20-ին, Երևանում: Պատմաբան, բանասեր Մարգար Հասրաթյանի որդին է: 1958թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1958-64թթ աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, 1964թ-ից` ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում: Նրա նախագծերով Երևանում կառուցվել են Քանաքեռհէկի բնակելի ավանը (1959-61թթ), Շիրվանզադեի անվան դպրոցը (1961թ.): Առաջինն է ուսումնասիրել ու գիտական շրջանառության մեջ դրել Տաշիրի միանավ, Դդմաշենի, Սարակապի վաղ միջնադարյան հուշարձանները, Արցախի համալիրներից` Ամարասը, Դադիվանքը, Գտչավանքը, Խաթրավանքը, Թբիլիսիի հայկական եկեղեցիները, հետազոտել հայ-բյուզանդական, հայ-վրացական, հայ-իրանական ճարտարապետական առնչությունները: Համահեղինակ է հայ ճարտարապետության պատմությանը նվիրված մի շարք գրքերի` «Երևան» (1968թ., ռուսերեն), «Սովետական Հայաստանի ճարտարապետությունը» (1972թ., ռուսերեն), «Կեչառիս» (1982թ., անգլերեն և իտալերեն), «Գանձասար» (1987թ., անգլերեն և իտալերեն): Չափագրել է շուրջ 150 հուշարձան: 1988թ-ից ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի վարիչն է (2006թ-ից` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ): 1994թ-ից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, 1999թ-ից` Երևանի պետական համալսարանում (2003թ-ց` պրոֆեսոր): 1971թ. դարձել է ՀԼԿԵՄ մրցանակակիր: 1998թ-ից Հայաստանի ինժեներական ակադեմիայի, 2015թ-ից Ճարտարապետության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար