Քեթևան Արամյան

Դերասանուհի

Վաղարշակ Գալփակճյան

Հրապարակախոս, լրագրող

Լևոն Մեսրոպ

Արձակագիր, դրամատուրգ

Միսաք Մեծարենց

Բանաստեղծ

Տիգրան Հախումյան

Գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ

Նորայր Պողարյան

Ձեռագրագետ, բանասեր, հայագետ

Իսահակ Ալավերդյան

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Ռուդոլֆ Ժամհարյան

Կինոօպերատոր

Տիգրան Գամաղելյան

Բանաստեղծ, լրագրող

 

 

 

 

ԹՈՐՈՍ ՌԱՍԹԿԵԼԵՆՅԱՆ

Քանդակագործ

Թորոս Ռասթ-Կլան

Ծնվել է 1934թ. դեկտեմբերի 12-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում: Հորից ժառանգել է պղնձագործի ավանդական արհեստը, զբաղվել դրվագումով և արձանագործությամբ: 1966թ. «Ազատագրված արաբ կինը» միջազգային մրցույթում նրա յոթմետրանոց «Ազատության ջահ» արձանը շահել է առաջին մրցանակ և տեղադրվել Հալեպի հրապարակներից մեկում: 1967թ-ից բնակվում է Դրոմ դեպարտամենտի Ռոման քաղաքում: 1968թ-ից ցուցադրվել է Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների պատկերասրահներում և ցուցահանդեսներում: Նրա բրոնզե և պղնձե մոնումենտալ 15 քանդակներ տեղադրված են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: Մարսելում, Էքս Ան Պրովանսում, Վալանսում և Սենտ Էտիենում տեղադրված կոթողները առանձնանում են մետաղամշակման նրբությամբ և խիստ ընդհանրացված ծավալաձևերով` «Սրնգահարը» 1978թ., բրոնզ, տեղադրված` Ռոմանի փոքրիկ հրապարակում, «Ընտանիք» 1999թ., բրոնզ, «Սիրեն» 2001թ., համաձուլվածք և այլն: Կերտել է նաև դիմաքանդակներ` «Սայաթ-Նովա», «Ստեփան Շահումյան», «Գալուստ Գյուլբենկյան» և այլն: 2009թ. քանդակագործի կերտած Սայաթ-Նովայի բրոնզաձույլ կիսանդրին տեղադրվել է Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում: 2003թ-ից Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտի գրականության, գիտության և արվեստների ակադեմիայի անդամ է: 1984թ. և 2000թ. արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետի 1-ին և 2-րդ աստիճանների շքանշանների, ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար