
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ԼՈՒՍԻԿ ՔՈՇՅԱՆ

2 ապրիլ, 1921 - 26 հոկտեմբեր, 1984
Լյուսյա Քոշյան
Ծնվել է Բաքվում: 1938թ-ից (ստեղծման օրվանից) եղել է հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի առաջատար մենակատարուհի, հայկական ժողովրդական և գուսանական երգ-պարերի կատարող: Կատարողական վարպետությունը ձևավորվել է անսամբլում` Թաթուլ Ալթունյանի, բալետմայստերներ Իլյա Արբատովի և Էդվարդ Մանուկյանի ղեկավարությամբ: 1961թ-ից եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատարուհի: Բյուրեղյա մաքրության բնատուր ձայնը, կատարման մտերմիկ ոճը իրենց նախաստեղծ հմայքը պահպանել են նրա ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում: Նրա կատարմամբ լայն ճանաչում են գտել «Բինգյոլ», «Մաճկալ», «Ես պուճուր եմ», «Լուսնյակ գիշեր», «Ջաղացս պատիկ-պատիկ» ժողովրդական, գուսաններ Ջիվանու, Շերամի, Հավասու, Աշոտի, Շահենի երգերը: Հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում, արտերկրում: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1961թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: