Գևորգ Քանանյան

Մանկավարժ, պատմաբան

Նիկողայոս Թաշճյան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Ազարիա Ադելյան

Արձակագիր

Արշակ Ալպոյաճյան

Պատմաբան, բանասեր

Աշոտ Հովհաննիսյան

Պատմաբան, պետական գործիչ

Ռուբեն Դրամբյան

Արվեստաբան

Արմեն Հակոբյան

Քանդակագործ

Դավիթ Գրիգորյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԳԱՐՈՒՇ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գեղանկարիչ

28 օգոստոս, 1932 - 24 հոկտեմբեր, 2015

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1953թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1959թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1975-80թթ դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում: 1970թ. Մինաս Ավետիսյանի հետ Գյումրիում և Երևանում ստեղծել է որմնանկարներ: Ստեղծել է կոմպոզիցիոն-թեմատիկ գեղանկարներ` «Գետափին» (1957թ.), «Լոռի» (1969թ.), «Բարեկամության կամուրջ» (1978թ.), «Գյումրի» (1979թ.), «Ջերմ հանդիպում» (1980թ.), «Հուշեր Հայրենական Մեծ պատերազմից» (1985թ., Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված մրցույթի մրցանակ` 1998թ.), «Մրգեր» (2001թ.), «Հարազատ օջախ» (2002թ.), «Սարեր», «Գարուն» և այլն: Ստեղծագործությունները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Վանաձորի, Իջևանի, Չարենցավանի պատկերասրահ-թանգարաններում: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար