ՌԱՖԻԿ ԵՂՈՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է 1931թ. ապրիլի 2-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 1961թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Նույն թվականից Հայպետնախագիծ ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի գլխավոր ճարտարապետն է, 1990թ-ից` Երևաննախագիծ ինստիտուտի «Գյումրի» արվեստանոցի գլխավոր ճարտարապետը, 1964-77թթ միաժամանակ` Գյումրու գլխավոր ճարտարապետը: Նրա նախագծերով Գյումրիում կառուցվել են` «1000-ամյա Անի» հուշակոթողը (1962թ.), Սբ. Ամենափրկիչ եկեղեցու զանգակատունը (1964թ.), «Կումայրի» զբոսաշրջիկների հանգրվանը (1970թ.), Երկաթուղային կայարանը (1979թ.), «Մայր Հայաստան» հուշակոթողը (1974-85թթ, կոփածո պղինձ, բազալտ), Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան (1969թ.), Արտյոմ Պետրոսյանի դիմաքանդակ-հուշարձանը իր անվան դպրոցի դիմաց (1970թ., քանդակագործ` Արարատ Հովսեփյան, գրանիտ), Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանը (1979թ.), բնակելի շենքեր, հուշաձաններ: 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո մեծածավալ նախագծային կազմակերպչական աշխատանքներ է ծավալել Գյումրին վերականգնելու համար: Ճարտարապետի նախագծերով կառուցվել են թիվ 5 և 8 դպրոցները, վերակառուցվել երկրաշարժից քանդված Սբ. Ամենափրկիչ եկեղեցին (որդու` Գարեգին Եղոյանի հետ): 1981թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: