ՀՐԱՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ

Արվեստաբան

Ծնվել է 1930թ. սեպտեմբերի 13-ին, Վաղարշապատում (այժմ` Էջմիածին): 1952թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1958թ.` Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1959թ-ից աշխատում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում, միաժամանակ, 1989թ-ից` Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում (կերպարվեստի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, 1992թ-ից` պրոֆեսոր): 1986-2008թթ եղել է Երևանի Մատենադարանի միջնադարյան արվեստի բաժնի ղեկավարը: Աշխատությունները նվիրված են միջնադարյան հայ արվեստի, մասնավորապես մանրանկարչության պատմությանը: Ուսումնասիրել է Հայաստանի հարավային շրջանների մանրանկարչության և որմնանկարչության հուշարձանները: Զբաղվել է Արցախի և Ուտիքի մանրանկարչության արվեստի ուսումնասիրությամբ: Մասնակցել է միջազգային մի շարք գիտաժողովների, զեկուցումներով հանդես է եկել Մոսկվայում, Բեռլինում, Փարիզում, Սանկտ Պետերբուրգում, Վենետիկում, Թբիլիսում և այլուր: Արժանացել է Վ.Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշանի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, ՀՊՄՀ Խ.Աբովյանի անվան,  Արցախի պետական համալսարանի ոսկե մեդալների: 1996թ. արժանացել է Արցախի Եղիշեի անվան մրցանակի, 1997թ.` ՌԴ հումանիտար գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսի կոչման, 2003թ.` ՀՀ նախագահի շնորհակալագրին, 2005թ.` Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման, 2010թ.` ՀՀ Պետական մրցանակի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար