Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՆԻԿՈՂԱՅՈՍ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Գեղանկարիչ

15 մարտ, 1928 - 9 հունվար, 2013

Ծնվել է Գանձակում: Սովորել է տեղի նկարչական դպրոցում: 1946թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1952թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1957թ. ավարտել է Լենինգրադի Ի.Ռեպինի անվան նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի ասպիրանտուրան: 1954թ-ից մասնակցել է ցուցահանդեսների: Ստեղծագործություններից են` «Գարուն», «Մայրություն», «Գազամուղի շինարարությունում», «Աղջկա դիմանկար», «Վերադարձ Հաղթանակի զբոսայգուց», «Աղջիկը սև զգեստով», «Ուրախ օր», «Արագիլներ» և այլն: Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Եղել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող, միջնադարյան հայկական գեղանկարչությանը նվիրված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ: Հեղինակել է «Ծուղրուտի ավետարան» գիրքը (2009թ., հայերեն, ֆրանսերեն, ռուսերեն): Գիրքը վաղ միջնադարյան հայկական գեղանկարչության առաջին գիտական ուսումնասիրությունն է և ձեռագիր Ավետարանի ամենահին նմուշներից մեկը: Գիտական աշխատության չորս գլուխներում հեղինակն ընթերցողին է ներկայացրել գեղագրության ու մանրանկարչության յուրահատկությունները, ինչպես նաև մագաղաթից թղթին անցումային փուլը: Նկարազարդել է Ղազարոս Աղայանի հեքիաթները: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար