Թովմաս Թերզյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Մկրտիչ Փորթուգալյան

Հրապարակախոս, պետական գործիչ, լրագրող

Սիպիլ

Բանաստեղծ, արձակագիր

Միհրան Թումաճան

Երաժիշտ, ազգագրագետ

Վազգեն Առաքելյան

Բանաստեղծ, արձակագիր

Լաուրա Վարդանյան

Դերասանուհի, պարուհի

Պողոս-Լևոն Զեքիյան

Հայագետ, փիլիսոփա, եկեղեցական գործիչ

Վարդան Սեդրակյան

Բեմանկարիչ

Ռադիկ Գաբրիելյան

Երգիչ, դերասան

Քիմ Քարդաշյան

Դերասանուհի, մոդել

 

 

 

 

ՀՈՎԱԿ ԳԱԼՈՅԱՆ

Դերասան

9 հունիս, 1924 - 26 հունիս, 1992

Ծնվել է Երևանում: 1949թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը և նույն թվականից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Բարխուդար), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Փարսիղ), «Խաթաբալա» (Զամբախով), Ֆ.Դոստոևսկու «Ապուշը» (Ռագոժին), Մ.Գորկու «Արևի զավակները» (Ռոման), Վ.Շեքսպիրի «Կորիոլան» (Վելուտոս), «Ջոն արք» (Բաստարդ), «Լիր արքա», «Օթելլո», Վ.Փափազյանի «Ժայռ», Դ.Ղազազյանի «Խաչատուր Աբովյան», Գ.Բորյանի «Նույն հարկի տակ», Ե.Չարենցի «Դեպի ապագան», Դ.Դեմիրճյանի «Վարդանանք», Վ.Շկվարկինի «Ուրիշի երեխան», Ն.Զարյանի «Արտավազդ և Կլեոպատրա», Գ.Հաուպտմանի «Մայրամուտից առաջ», Շիլլերի «Ավազակներ», Պ.Զեյթունցյանի «Ավերված քաղաքի առասպելը» և այլն: Նկաահանվել է ֆիլմերում` «Սայաթ-Նովա» (1960թ.), «Հուսո աստղ» (1978թ.), «Լեգենդ ծաղրածուի մասին» (1979թ.), «Ձորի Միրոն» (1980թ.): 1978թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար