Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ՔՆԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գեղանկարչուհի

28 դեկտեմբեր, 1926 - 28 մայիս, 2015

Ծնվել է Երևանում: Եղել է գեղանկարիչ Ռուբեն Գաբրիելյանի կինը: 1950թ. ավարտել է Լենինգրադի գեղարվեստամանկավարժական ուսումնարանը, 1956թ.` Ի.Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժինը` Իոհանսոնի դասարանը: 1967թ. տեղափոխվել է Երևան: 1950-ականների կեսերից մինչև վաղ 70-ական թվականներն ընդգրկված է եղել նոր արտահայտչամիջոցների և նկարչական նոր լեզվի որոնման ընդհանուր ընթացքի մեջ: Գունանկարներում միասնանումեն հայրենի բնության ռեալիստական ու ռոմանտիկ ընկալումները, գունային գամման և լույսը արտահայտում են մարդու և տիեզերքը խորհրդավոր գեղեցկությունը: Գործերից են` «Ինքնանկար» (1972թ., 1984թ.), «Նատյուրմորտ դեղին գամմայով» (1973թ.), «Նատյուրմորտ» (1975թ.), «Վերնաշենի լեռները» (1975թ.), «Տղան ավանակով» (1975թ.), «Ոչխարների խուզը» (1978թ.), «Նատյուրմորտ» (1980թ.), «Կանաչ նատյուրմորտ» (1980թ.), «Լեռներում. ոչխարակիթ» (1980թ.), «Սևանի երկինքը» (1984թ.), «Նատյուրմորտ» (1996թ.), «Կալենցի այգին» (1994թ.) և այլն: 1957թ-ից մասնակցել է մի շարք ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Չելյաբինսկում (1962թ.), Մոսկվայում (1988թ.), Բաքվում (1985թ.), Երևանում (1980թ., 2010թ., 2013թ.): 1956թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Նկարները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների թանգարանում, Չեյլաբինսկի պատկերասրահում, Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Ղրղզստանի, ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում, մասնավոր հավաքածուներում: 1977թ. Բուլղարիայում արժանացել է Գրան Պրիի, 1985թ.` Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար