Աղեքսանդր Մխիթարյան

Բանասեր, բանահավաք

Վարդգես Տալյան

Կոմպոզիտոր

Բոգդան Ջանյան

Բանաստեղծ

Հանրի Զարյան

Դերասան, արձակագիր

Սոնա Սեֆերյան

Լեզվաբան, թարգմանիչ

Ռազմիկ Դավոյան

Բանաստեղծ

Լևոն Գրիգորյան

Կինոռեժիսոր

Ռուբեն Տերտերյան

Երաժշտագետ

Սոֆա Ազնաուրյան

Կոմպոզիտոր

Արմեն Գևորգյան

Երգիչ, երաժիշտ

Արա Գևորգյան

Դերասան

Անահիտ Տեր-Սարգսյան

Դերասանուհի, նկարիչ-դիզայներ

Յանա Դանիելյան

Հաղորդավար

Նազիկ Բաղդասարյան

Դերասանուհի

Տիգրան Սարգսյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ՎԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

Գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

19 օգոստոս, 1926 - 28 սեպտեմբեր, 2019

Վանիկ Խաչատրյան

Ծնվել է Բաքվում: 1934-41թթ սովորել է թիվ 46 ռուսական դպրոցում: 1941թ. ընդունվել է տեղի գեղարվեստի ուսումնարան, պատերազմի պատճառով կիսատ թողնելով, տեղափոխվել Երևան: 1941թ. ընդունվել է Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, մեկ ամիս անց ստիպված է եղել դադարեցնել ուսումը և անցնել աշխատանքի` որպես մշակ: 1942-43թթ աշխատել է Երևանի Դերժինսկու անվան մեքենաշինական գործարանում` որպես հաշվապահ: 1943-45թթ բնակվել է Բաքվում և աշխատել վագոնաշինական գործարանում: Զուգահեռ սովորել է գեղարվեստի ուսումնարանում, որն ավարտել է 1948թ.: 1947թ. մասնակցել է Մոսկվայի մարզաշքերթին, Ստալինի և «առաջնորդների» առաջ: 1948-51թթ սովորել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայիում, 1951-55թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1957-63թթ աշխատել է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտում` որպես կրտսեր, ապա` ավագ գիտաշխատող, 1963-68` ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում` որպես ավագ ինժեներ, 1968թ-ից` Հայպետնախագիծ ինստիտուտում` որպես գլխավոր մասնագետ-ճարտարապետ: Համարվել է ժամանակի մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության հիմնադիրը: Հեղինակել է Երևանի Մատենադարանի պատերի խճանկարը և որմնանկարները: Իր բազմակողմանիությամբ հիշեցնում է վերածննդի շրջանի արվեստագետին` նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստի տեսաբան և բանաստեղծ: Ստեղծագործություններից են` «Վարդանանք» (1956-60թթ), «Մեսրոպ Մաշտոց» և «Մովսես Խորենացի» (1956-57թթ), 1915թ. Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձաններ (1964թ., Նոր Խարբերդ, 1964-67թթ, Երևանի Ծիծեռնակաբերդ), բարձրաքանդակներ պղնձից` նվիրված հայ թատրոնի 2000-ամյակին Գյումրիի թատրոնում (1964-70թթ, ոչնչացվել է կոմունիստների կողմից), «Վանի թագավորություն», «Միջնադար», «Սովետական շրջան», Արգիշտի թագավորի վեհարձանը (ոչնչացվել է 1968թ), Հովսեփ Օրբելու հուշարձանը (1970թ., ՀՀ ԳԱԱ շենքի առջև), Մեսրոպ Մաշտոցի պղնձե բարձրաքանդակը Լոս-Անջելոսում, Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ճակատի մոնումենտալ պատ-նկարը (1970-71թթ) և այլն: Հեղինակել է նաև մահարձաններ, ավելի քան 100 գիտական հրապարակումներ արվեստի, պատմության, մշակութաբանության, ճարտարապետության մասին: 1991թ. հրատարակել է «Ուրարտներ թե ուրարտացիներ` ովքե՞ր են նրանք», 1998թ.` իր բանաստեղծությունների գրքերը, 2009թ.` «Գույնը հայկական ճարտարապետության մեջ 4-19-րդ դարերում» գիրք-ալբոմը: 2001թ-ից եղել է ճարտարապետության դոկտոր, 2003թ-ից` Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս: 1966թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների, 1984թ-ից` նկարիչների միությունների անդամ: 1954թ-ից ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ Հայաստանում և արտերկրում: 1991թ. իր ստեղծագործական ժառանգությունը` ավելի քան երկու հազար աշխատանք` կտավներ, քանդակներ, ճարտարապետական նախագծեր, տարածական նկարչություն, գրաֆիկական գործեր, նվիրաբերել է Հայաստանին: 2005թ. Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից առաջադրվել է որպես «Տարվա մարդ` 2005» կոչման թեկնածու: 2011թ. արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար