Սամվել Գանթարյան

Բառարանագիր, թարգմանիչ

Սեդրակ Մանդինյան

Դերասան, գրող

Ստեփան Լիսիցյան

Ազգագրագետ, պատմաբան, թարգմանիչ

Դավիթ Չիսլյան

Ճարտարապետ

Էլիզա Գյուլեսերյան

Դերասանուհի, մանկավարժ

Տիգրան Սիմոնյան

Գեղանկարիչ

Գրիգոր Ազիզյան

Գեղանկարիչ

Շաքե Վարթենիսյան

Օպերային երգչուհի

Սարգիս Հարությունյան

Բանասեր, ազգագրագետ

Ներսես Մկրտչյան

Լեզվաբան, արևելագետ

Ֆելիքս Բախչինյան

Գրականագետ, թարգմանիչ

Վազգեն Ասատրյան

Բաս-կիթառահար

Վահրամ Սահակյան

Դրամատուրգ, կինոռեժիսոր

Մարինա Սուլթանյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Միհրան Ծառուկյան

Երգիչ, դերասան

Արտակ Վարդանյան

Հաղորդավար, լրագրող

Նարե Գևորգյան

Երգչուհի

 

 

 

 

ԷԴՄՈՆԴ ՔԻՐԱԶ

Ծաղրանկարիչ

25 օգոստոս, 1923 - 11 օգոստոս, 2020

Էդմոնդ Քիրազյան

Ծնվել է Կահիրեում: Սովորել է Կահիրեի Նուբարյան ազգային վարժարանում, այնուհետև՝ ֆրանսիական քոլեջում։ Նվագել է շեփոր: 10 տարեկան հասակում նկարել է իր առաջին կտավը՝ 17-րդ դարի կրոնական թեմաներով նկարի կրկնօրինակում, որը նվիրել է Բաղդադի հայկական եկեղեցուն։ Նկարչի առաջին քաղաքական ծաղրանկարը տպագրվել է «Image», «Parade», «La Réforme d’Alexandrie» և «Al Moussavar» ամսագրերում «Քիրազ» ստորագրությամբ, երբ նա 17 տարեկան էր: 1946թ. տեղափոխվել է Փարիզ և սկսել նկարչական գործունեությունը` նկարելով քաղաքական ծաղրանկարներ: Սովորել է Փարիզի «Académie de la Grande Chaumière»-ում: 1950-51թթ աշխատել է «La Bataille», 1951-52թթ՝ «le Rouge et le Noir», 1952-54թթ՝ «Samedi Soir», 1955-59թթ՝ «Ici Paris» թերթերի խմբագրություններում, որտեղ ստեղծել է «Carnets de Belles» շարքը։ Հետպատերազմյա շրջանում ընկերացել է երիտասարդ ծաղրանկարիչներ Պոյնեի, Էֆելի, Բելուսի, Ֆեզանի, Բոսկի, Շավալի, Ալդեբերի, Դուբուայի հետ: 1959թ. Մարսել Դասոն, ով արդեն նկատել էր Քիրազի տաղանդը, խնդրում է նրան ստեղծելու «Les Parisiennes» («Փարիզուհիներ») շարքն իր նորաստեղծ «Jours de France» թերթի համար։ Այստեղից էլ սկսվել է նկարչի հայտնի «Փարիզուհիներ» շարքը՝ երիտասարդ, թեթև, սլացիկ, էլեգանտ, երկար ոտքերով, սփրթնած դեմքերով, խելացի փարիզուհիները։ 1970թ-ից Հյու Հեֆների խնդրանքով «Փարիզուհիները» տպագրվել է «Փլեյբոյ» ամսագրում: Նրա գործերի մեջ մեծ տեղ են գրավում էրոտիկ ժանրի նկարները: Ստեղծել է ավելի քան 25000 նկար։ Գրել է «Ինքնակենսագրություն և հիշողություններ» գիրքը։ Նրա «Փարիզուհիներ» շարքի կտավները ցուցադրվել են Ֆրանսիայի և արտերկրի տարբեր պատկերասրահներում։ 25 աշխատանք գտնվում է Փարիզի «Կառնավալե» թանգարանում: Արժանացել է մի շարք պարգևների, մրցանակների, այդ թվում՝ Փարիզի պատվավոր քաղաքացու կոչման, 2011թ.` Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար