Նիկողայոս Տիգրանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գրիգոր Տաթևյան

Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր

Գեղակարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան

Ճարտարապետ

Վահրամ Բաբայան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ

Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ

 

 

 

 

ՌԻՇԱՐ ԺԵՐԱՆՅԱՆ

Գեղանկարիչ

Խաչատուր Ժերանյան

Ծնվել է 1921թ. հուլիսի 17-ին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում: 1921թ. տեղափոխվել է Ֆրանսիա: Կրթություն է ստացել Մարսելի գեղարվեստի դպրոցում, Փարիզի Ժյուլիեն և Գրան Շոմիեր ակադեմիաներում: Նկարչի կտավների թեմատիկ, ժանրային, ոճական ընդգրկումը չափազանց լայն ու բազմազան է: Խիստ ընդհանրական կերպով միայն կարելի է ուրվագծել նկարչի նախապատվությունները` իրապաշտական, սեզանական-կուբիստական պատկերային մտածողությունից մինչև սյուրռեալիզմը: Նրա ինչպես գեղանկարչական, այնպես էլ գրաֆիկական ստեղծագործություններն արտահայտչական առումով վերին աստիճանի հագեցած են: Արվեստագետն ասես թափանցում է առարկաների, միջավայրի, զգացողությունների խորքը, մակերեսի միջով թափանցում էության մեջ: Աշխատանքներից են` «Ինքնադիմանկար» (1953թ.), «Անիի ավերակները» (1965թ.), «Ընկերները» (1967թ.), «Քրիստոսի մուտքը Անի» (1973թ.), «Լենինականի երկրաշարժը» (1988թ.), «Մարմարաշենի վանքը» (1992թ.), «Նորավանք» (1995թ.), «Հաղպատի վանքը» (2001թ.), «Տաթևի վանքը» (2002թ.), «Տրոյական ձի» (2002թ.), «Աղթամար» (2003թ.), բնապատկերներից են` «Փարիզի Նոտր-Դամը ձմռանը» (1956թ.), «Օնֆլյորի նավահանգիստը» (1958թ.), «Աշնանային բնապատկեր» (1958թ.), «Փարիզի կամուրջները» (1963թ.), «Նոտր-Դամի կամուրջները» (1963թ.), «Տաթևի վանքը» (1967թ.), «Անիի ավերակները» (1968թ.), «Նորմանդական բնապատկեր» (1982թ.), նատյուրմորտներից են` «Արևելյան ծաղկեփունջ» (1966թ.), «Իսպանական նատյուրմորտ» (1972թ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր քաղաքներում` Փարիզ, Մարսել, Բեյրութ, Թեհրան, Ժնև, Մյունխեն, Նյու Յորք, Վաշինգտոն, Դալլաս, Երևան, Գյումրի և այլն: Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` Բնանկարի Հոնֆլյորի մրցանակի (1952թ.), Դովիլ քաղաքի Մեծ մրցանակի (1952թ.), Փարիզ քաղաքի արծաթե մրցանակի (1955թ.), Փարիզի Արվեստի և գրականության մրցանակի (1955թ.), Շատո դը Սկո (1956թ.), Պալե Ռոյալ (1957թ.), Բրյուսելի «Արվեստները Եվրոպայում» ցուցահանդեսի մրցանակի (1964թ.), Գծանկարի` Եվրոպայի 1-ին մրցանակի (Մոնակո, 1966թ.), Հայաստանի նկարիչների միության Մարտիրոս Սարյանի անվան մրցանակին (1987թ.) և այլն: 2011թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար