
Աբրահամ Արծիվյան
Մշակութային, եկեղեցական գործիչ

Ղազարոս Բուդաղյան
Արևելագետ, բառարանագիր

Վրթանես Փափազյան
Արձակագիր, դրամատուրգ, գրաքննադատ, թարգմանիչ

Մկրտիչ Ավետիսյան
Լրագրող

Էդգար Մանաս
Կոմպոզիտոր

Տիրան Ալեքսանյան
Կոմպոզիտոր, թավջութակահար

Վահան Գալստյան
Դերասան

Գաբրիել Գյուրջյան
Գեղանկարիչ

Հակոբ-Գրիգոր
Թարգմանիչ, հրապարակագիր

Գուսան Աշոտ
Աշուղ

Արֆենյա Հովհաննիսյան
Դերասանուհի

Հրաչյա Հակոբյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Բագրատ Ալեքյան
Բանաստեղծ

Համլետ Մատինյան
Քանդակագործ

Սոնա Բանոյան
Գոբելենագործ

Արամ Սիմոնյան
Պատմաբան

Արսեն Սաֆարյան
Երգիչ

Հարութ Բալյան
Երգիչ

Մանվել Խաչատրյան
Դերասան, երգիչ

Էմմի
Երգչուհի

Արեգ Գևորգյան
Դերասան
ՎՐՈՒՅՐ ԳԱԼՍՏՅԱՆ

3 մարտ, 1924 - 10 հուլիս, 1996
Ծնվել է Երևանում: 1958թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1959-64թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1962թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների (Ֆրանսիա, Արգենտինա, Պորտուգալիա, Լիբանան և այլն): 1968թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Ստեղծել է գեղանկարչական հյութեղ մակերեսով աչքի ընկնող դիմանկարներ, բնանկարներ, պարզ երկրաչափական ձևերով արտահայտված նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ: Արվեստի մեջ մեծ դեր են խաղացել Մարտիրոս Սարյանը և Երվանդ Քոչարը: Գործերից են` «Ինքնադիմանկար» (1963թ.), «Դոն Կիխոտ» (1963թ.), «Ֆելիքս Գյուլանյան» (1963թ.), «Եղիշե Չարենց» (1964թ.), «Սայաթ-Նովա» (1964թ.), «Հայուհի» (1964թ.), «Առնո Բաբաջանյան» (1968թ.), «Սերո Խանզադյան» (1974թ.), «Վահրամ Փափազյան» (1978թ.), «Հենրիկ Իգիթյան» (1979թ.), «Պ.Հայթայան» (1979թ.), «Երվանդ Քոչար» (1981թ.), «Ավետիք Իսահակյան» (1984թ.), «Վլադիմիր Մսրյան» (1986թ.), «Վահան Տերյան» (1987թ.), «Ուիլյամ Սարոյան» (1987թ.), «Մտորումներ» նկարաշար (1973-74թթ), «Բնանկար» (1964թ.), «Նատյուրմորտ» (1985թ.) և այլն: Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Արևելքի երկրների արվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և մի շարք մասնավոր հավաքածուներում: Նկարչի աշխատանքները ցուցադրվել են նաև Լոնդոնի «Sotheby's» աճուրդի տանը: 1983թ. ունեցել է առաջին անհատական ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում, 2004թ.` երկրորդը (հետմահու)` նկարչի 80-ամյակի կապակցությամբ: Մահացել է Երևանում: 2006թ. լույս է տեսել Հենրիկ Իգիթյանի «Վրույր» ալբոմը: