Գրիգոր Խալաթյանց

Հայագետ, պատմաբան, բանասեր

Եղիսաբեթ Ախաշյան

Դերասանուհի

Արման Կոթիկյան

Դերասան, բանաստեղծ

Այծեմնիկ Ուրարտու

Քանդակագործ

Ստեփան Սաթունց

Ճարտարապետ

Արամաշոտ Պապայան

Դրամատուրգ

Գեորգի Սարաջյան

Դաշնակահար, կոմպոզիտոր

Մանուկ Բարիքյան

Ջութակահար

Ազատ Մանուկյան

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող

Գևորգ Գևորգյան

Դերասան, պրոդյուսեր

Հրանտ Դինք

Գրող, լրագրող

 

 

 

 

ՎՐՈՒՅՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Գեղանկարիչ

3 մարտ, 1924 - 10 հուլիս, 1996

Ծնվել է Երևանում: 1958թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1959-64թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1962թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների (Ֆրանսիա, Արգենտինա, Պորտուգալիա, Լիբանան և այլն): 1968թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Ստեղծել է գեղանկարչական հյութեղ մակերեսով աչքի ընկնող դիմանկարներ, բնանկարներ, պարզ երկրաչափական ձևերով արտահայտված նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ: Արվեստի մեջ մեծ դեր են խաղացել Մարտիրոս Սարյանը և Երվանդ Քոչարը: Գործերից են` «Ինքնադիմանկար» (1963թ.), «Դոն Կիխոտ» (1963թ.), «Ֆելիքս Գյուլանյան» (1963թ.), «Եղիշե Չարենց» (1964թ.), «Սայաթ-Նովա» (1964թ.), «Հայուհի» (1964թ.), «Առնո Բաբաջանյան» (1968թ.), «Սերո Խանզադյան» (1974թ.), «Վահրամ Փափազյան» (1978թ.), «Հենրիկ Իգիթյան» (1979թ.), «Պ.Հայթայան» (1979թ.), «Երվանդ Քոչար» (1981թ.), «Ավետիք Իսահակյան» (1984թ.), «Վլադիմիր Մսրյան» (1986թ.), «Վահան Տերյան» (1987թ.), «Ուիլյամ Սարոյան» (1987թ.), «Մտորումներ» նկարաշար (1973-74թթ), «Բնանկար» (1964թ.), «Նատյուրմորտ» (1985թ.) և այլն: Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Արևելքի երկրների արվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և մի շարք մասնավոր հավաքածուներում: Նկարչի աշխատանքները ցուցադրվել են նաև Լոնդոնի «Sotheby's» աճուրդի տանը: 1983թ. ունեցել է առաջին անհատական ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում, 2004թ.` երկրորդը (հետմահու)` նկարչի 80-ամյակի կապակցությամբ: Մահացել է Երևանում: 2006թ. լույս է տեսել Հենրիկ Իգիթյանի «Վրույր» ալբոմը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար