Արա Վրույր

Դերասան, լուսանկարիչ

Հատիկ Ազիզյան

Պատմաբան, լրագրող

Էվերտ Պայազատ

Կինոգետ, կինոսցենարիստ

Դանիել Երաժիշտ

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Թովմաս Պողոսյան

Երգիչ, բանահավաք

Նաիրա Շահիրյան

Դերասանուհի, հաղորդավար

Մանու Իրիցյան

Հաղորդավար, լրագրող

Նաիրա Կոլոզյան

Դերասանուհի

 

 

 

 

ՎԻԼԻԿ ԳԱԲՈՒԶՅԱՆ

Գեղանկարիչ

11 մայիս, 1948 - 6 մայիս, 2002

Վիլեն Գաբուզյան

Ծնվել է Կիրովականում (այժմ` Վանաձոր): 1964-68թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1974թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1968թ-ից դասավանդել է Կիրովականի մանկական նկարչական դպրոցում: 1970-ակաների վերջերից և 1980-ական թվականներին Երևանում և Կիրովականում մասնակցել է մոնումենտալ որմնանկարների ձևավորմանը, ինչպես նաև աշխատել է Կիրովականի դրամատիկական թատրոնում` որպես ձևավորող: 1996-2001թթ եղել է Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրենը: Գործերից են` «Ինքնանկար», «Սևակի դիմանկարը», «Տոն», «Նատյուրմորտ տանձերով», «Նատյուրմորտ», «Մարինկայի դիմանկարը», «Պարեկների հերթափոխ», «Կիթառով նատյուրմորտ», «Սկուտեղով նատյուրմորտ», «Ծխամորճով նատյուրմորտ», «Կիրակի օրը», «Սպիտակ նատյուրմորտ», «Հանգիստ ճանապարհին», «Մղձավանջ», «Անի քաղաքի թագուհին» և այլն: Նկարչի ստեղծագործությունները ներկայացվել են նաև արտասահմանյան մի շարք երկրներում կազմակերպված ցուցահանդեսներում` Դանիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Չեխոսլովակիա, Ֆինլանդիա, ԱՄՆ, Կանադա, Լեհաստան, Գերմանիա, Արգենտինա, Ռուսաստան և այլն: Ստեղծագործությունները պահվում են Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Վրաստանի ազգային թանգարանում, Մոսկվայի Տրետեկովյան թանգարանում, աշխարհի բազմաթիվ թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում: Արժանացել է դիպլոմների և մասնակցել է մի շարք ցուցահանդեսների: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում (1971թ., 1976թ.), Վանաձորում (1974թ., 1998թ.): 1977թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Վանաձորում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար