Սյուզան Գարագաշ

Դերասանուհի

Մինաս Ավետիսյան

Գեղանկարիչ

Յուրի Պետրոսյան

Պատմաբան, արևելագետ

Խաչիկ Ղարաբեկյան

Բեմանկրաիչ, գեղանկարիչ

Գառնիկ Մանուկյան

Բանաստեղծ, արձակագիր

Յուրի Պետրոսյան

Քանդակագործ

Արգամ Այվազյան

Պատմաբան, մատենագետ

Սամվել Ղազարյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Վահան Տեր-Ղազարյան

Արձակագիր, դրամատուրգ

Արա Զարյան

Ճարտարապետ

Համլետ Առաքելյան

Հաղորդավար, գրող

 

 

 

 

ՇԱՀՈՒՄ ՂԱԶԱՐՅԱՆ

Դերասան

22 սեպտեմբեր, 1932 - 9 հունվար, 2007

Ծնվել է Ախալցխայում: 1955թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1955-39թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: 1993թ. տեղափոխվել է Երևանի Համազգային թատրոն: 1997թ-ից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2005թ-ից` պրոֆեսոր): Հանդես է եկել նաև ասմունքով: Դերերին բնորոշ են եղել հոգեբանական պարզությունը, տիպային գծերի մեղմ վերարտադրումը: Խաղացած ներկայացումներից են` Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Աբիսողոմ աղա), Դրուցեի «Սրբություն սրբոց» (Կելին), Ա.Օստրովսկու «Կատաղի փողեր» (Վասիլկով), Վ.Սարոյանի «Մի գավաթ բարություն» (Դենի) և այլն: Հանդես է եկել ռադիոյի և հեռուստատեսության բեմադրություններում` Մ.Գալշոյանի «Մամփրե արքա» (Մամփրե արքա), Ա.Քալանթարյանի «Մովսես ապեր» և այլն: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Սայաթ-Նովա» (1960թ.), «Քաոս» (1973թ.), «Համագյուղացիներ» (1974թ.), «Օգոստոս» (1978թ.), «Կյանքի լավագույն կեսը» (1979թ.), «Խոշոր շահում» (1980թ.), «Հին օրերի երգը» (1982թ.) և այլն: 1978թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 1981թ.` ՀՀ Պետական մրցանակի, 1999թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար