ՎԱՀՐԱՄ ԽԱՉԻԿՅԱՆ

Գեղանկարիչ

16 նոյեմբեր, 1923 - 15 նոյեմբեր, 2002

Ծնվել է ՀՀ Մեղրի քաղաքում: 1950թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գրաֆիկայի ֆակուլտետը: 1952-59թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական, 1959թ-ից` Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտներում: Աշխատել է հաստոցային գրաֆիկայի բոլոր տեխնիկաներով: Գլխավոր գործերից են` «Վլադիմիր և Ալեքսանդր Ուլյանովները» (1952թ.), «Բաքվի կոմիսարները» (1970թ.), «Իմ Հայաստան» բնանկարների շարքը (1972-73թթ), Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի (1960թ.), հայկական ժողովրդական երգերի (1960թ.), Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմի (1965թ.) թեմաներով նկարաշարերը, «Կոմիտաս» (1969թ.) եռանկարը, «Սայաթ-Նովա» (1963թ.), «Հրաչյա Ներսիսյան» (1969թ.) և ժամանակակիցների դիմանկարները (1976-77թթ): 1970թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար