
Գևորգ Միրաղյան
Դերասան

Աղավնի Փափազյան
Դերասանուհի

Սիլվա Կապուտիկյան
Բանաստեղծ

Մանյա Ղազարյան
Արվեստաբան

Ռոպեր Հատտեճյան
Արձակագիր, հրապարակախոս

Վազգեն Գաբրիելյան
Գրականագետ

Արբի Ավանեսյան
Կինոռեժիսոր, բեմադրիչ

Սամվել Մուրադյան
Գրականագետ

Իրինա Ալլեգրովա
Երգչուհի

Սամվել Բաղդասարյան
Խեցեգործ, գեղանկարիչ

Ռուբեն Բաբայան
Բեմադրիչ

Մարտին Ուլիխանյան
Կոմպոզիտոր, կլառնետահար

Արսեն Գրիգորյան
Դերասան, հաղորդավար, երգիչ
ՆԱԴԵԺԴԱ ԴԱՎԹՅԱՆ

8 նոյեմբեր, 1951 - 15 հունիս, 2019
Ծնվել է Մոսկվայում: Եղել է բալետի արտիստ, պարուսույց Վիլեն Գալստյանի կինը: 1968թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը: Աշակերտել է Սանկտ Պետերբուրգից ժամանած հայտնի մանկավարժ Դինա Գացինային: 1968թ-ից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` նախ որպես բալետի արտիստ, 1989թ-ից՝ փորձավար: Հանդես է եկել բազմաթիվ բալետային ներկայացումներում` Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Կիտրի), Ա.Ադանի «Ժիզել» (Ժիզել), Ա.Խաչատրյանի «Գայանե» (Գայանե), «Սպարտակ» (Էգինա), Է.Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» (Խանդութ), Ֆ.Շոպենի «Շոպենիանա» (Մազուրկա), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ), Գ.Եղիազարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (Շամիրամ), Տ.Մանսուրյանի «Ձյունե թագուհին» (Գերդա), Լ.Ճգնավորյանի «Օթելլո» (Էմիլիա) և այլն: 1987-89թթ աշխատել է Մոնտեվիդեոյի պետական բալետում՝ որպես մենապարուհի և փորձավար: 1998-99թթ դասավանդել է Սեուլի արվեստի պետական համալսարանում և ստացել համալսարանի պրոֆեսորի կոչում: Հյուրախաղերով եղել է Իսպանիայում (Մոսկվայի Մեծ թատրոնի հետ), Արգենտինայում, Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Լեհաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մեքսիկայում, Ֆրանսիայում, Չիլիում, Էկվադորում, Պարագվայում և այլուր: 1978թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2014թ.՝ Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի: Մահացելէ Երևանում: