Տիգրան Չիթունի

Բանահավաք, բանասեր

Արշակ Ադամյան

Երաժշտագետ

Սամվել Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Գրիգոր Արզումանյան

Պետական գործիչ

Ռաֆայել Դավիդյան

Ջութակահար

Գառնիկ Շախկյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Խորեն Հակոբյան

Գեղանկարիչ

Արաքսյա Դավթյան

Օպերային երգչուհի

Էմմա Պապիկյան

Օպերային երգչուհի

Արմենուհի Սեյրանյան

Օպերային երգչուհի

Շավո Օդաջյան

Բաս-կիթառահար, երաժիշտ

Ելենա Վարդանյան

Դերասանուհի

Աշոտ Գևորգյան

Քանդակագործ

 

 

 

 

ՆԱԴԵԺԴԱ ԴԱՎԹՅԱՆ

Բալետի արտիստ, պարուսույց

Ծնվել է 1951թ. նոյեմբերի 8-ին, Մոսկվայում: Բալետի արտիստ, պարուսույց Վիլեն Գալստյանի կինն է: 1968թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը: Աշակերտել է Սանկտ Պետերբուրգից ժամանած հայտնի մանկավարժ Դինա Գացինային: 1968թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` նախ որպես բալետի արտիստ, 1989թ-ից՝ փորձավար: Հանդես է եկել բազմաթիվ բալետային ներկայացումներում` Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Կիտրի), Ա.Ադանի «Ժիզել» (Ժիզել), Ա.Խաչատրյանի «Գայանե» (Գայանե), «Սպարտակ» (Էգինա), Է.Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» (Խանդութ), Ֆ.Շոպենի «Շոպենիանա» (Մազուրկա), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ), Գ.Եղիազարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (Շամիրամ), Տ.Մանսուրյանի «Ձյունե թագուհին» (Գերդա), Լ.Ճգնավորյանի «Օթելլո» (Էմիլիա) և այլն: 1987-89թթ աշխատել է Մոնտեվիդեոյի պետական բալետում՝ որպես մենապարուհի և փորձավար: 1998-99թթ դասավանդել է Սեուլի արվեստի պետական համալսարանում և ստացել համալսարանի պրոֆեսորի կոչում: Հյուրախաղերով եղել է Իսպանիայում (Մոսկվայի Մեծ թատրոնի հետ), Արգենտինայում, Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Լեհաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մեքսիկայում, Ֆրանսիայում, Չիլիում, Էկվադորում, Պարագվայում և այլուր: 1978թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2014թ.՝ Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար