Զապել Պոյաճյան

Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Վահագն Գրիգորյան

Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Մարինե Պետրոսյան

Դերասանուհի

Արտակ Հերիքյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՏԻՐԻԹ

Գեղանկարիչ

11 հունվար, 1884 - 4 օգոստոս, 1953

Հարություն Տիրիթյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Մասնագիտական կրթությունն ստացել է Կ.Պոլսի Գեղեցիկ արվեստների բարձրագույն դպրոցում: 1920թ-ից հաստատվել է ԱՄՆ-ում: 1939թ. անհատական ցուցահանդես է ունեցել Նյու Յորքում: Պատկերել է եգիպտական, պարսկական առարկաներով, արևելյան կարպետներով նատյուրմորտներ: Գունավոր ապակու, խեցե սկահակների, կիպրոսյան հնագույն անոթների, ոսկյա իրերի, նկարազարդ ձեռագրերի ներդաշնակ համադրումով ստեղծել է ռոմանտիկ շնչով ինքնատիպ հորինվածքներ: Լավագույն աշխատանքներից են` «Պարսկական սենյակ», «Որսորդություն», «Հազվագյուտ բույն», «Եգիպտական սենյակ», «Շահնամե», «Ֆիրդուսի» կոմպոզիցիաները: Նկարչի «Նատյուրմորտ հռոմեական վազայով», «Ինտերիեր» (չինական արվեստ), «Ինտերիեր» (իրանական արվեստ), «Նատյուրմորտ: Երեք մոլություն» և այլ աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Մահացել է Նյու Յորքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար