Նիկիտա Կարա-Մուրզա

Մշակութային գործիչ, թարգմանիչ

Սարգիս Կասյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Վահան Գալֆայան

Բանաստեղծ, արձակագիր

Արուս Ազնավուրյան

Դերասանուհի

Արշավիր Դարբնի

Առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Վանիկ Սանթրյան

Արձակագիր, գեղանկարիչ

Ֆրունզե Ամիրխանյան

Հնչյունային օպերատոր, կինոռեժիսոր

Արմենուհի Սիսյան

Արձակագիր, բանաստեղծ

Ռուբեն Էլբակյան

Օպերային երգիչ

Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Աննա Հարությունյան

Դերասանուհի

 

 

 

 

ՏԱՃԱՏ ԽԱՉՎԱՆՔՅԱՆ

Գեղանկարիչ

14 մարտ, 1896 - 14 մարտ, 1940

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1930թ. ավարտել է Մոսկվայի բարձրագույն գեղարվեստատեխնիկական ինստիտուտը` աշակերտելով Վ.Ֆավոբսկուն և Ն.Կուպրիանովին: 1930թ-ից դասավանդել է Երևանի գեղարդ տեխնիկումում (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան), միաժամանակ (մինչև 1938թ.) աշխատել Հայպետհրատում` որպես նկարիչ: Ստեղծագործել է գլխավորապես գրքի գեղարվեստական ձևավորման (Ազատ Վշտունու «Խոսում է ռադիո Ալժիրը», Ստեփան Զորյանի «Սպիտակ քաղաք», Պետրոս Դուրյանի «Տաղեր», Միսաք Մեծարենցի «Երկերի ժողովածու», Վ.Միրաքյանի «Լալվարի որսը») ու նկարազարդման (Ալեքսանդր Պուշկինի «Ոսկե ձկնիկը» գրչանկարը, «Տերտերն ու իր Բալդի ծառան» հեքիաթի գունավոր նկարները) ասպարեզում: Առանձնապես գեղեցիկ ու ճաշակով են կատարված նրա ֆորզացներն ու ֆրոնտիսպիսները (Վ.Լենինի, Հ.Թումանյանի, Ե.Օտյանի, Ե.Չարենցի երկերի ժողովածուները): Վիմագրություններից է «Երևանի շուկան»: Նկարել է նաև պլակատներ: Նրա գործերին բնորոշ են հարազատությունը գրական տեքստին, զուսպ ու պլաստիկական հստակ ձևերը, կոմպոզիցիաների պարզությունը: 1938թ. ձերբակալվել է ստալինյան ռեժիմի կողմից և աքսորվել Ռուսաստանի Մագադան քաղաք, որտեղ էլ մահացել է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար