Աթանաս Մերասյան

Մատենագիր

Ազնիվ Մնակյան

Դերասանուհի

Արամ Հայկազ

Արձակագիր

Կարապետ Մինասյան

Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան

Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան

Կոմպոզիտոր, գործարար

Մելս Սանթոյան

Գրականագետ

Անայիս Ներսեսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան

Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՊՈՂՈՍ ԶՈՒՐԱԲՅԱՆ

Ճարտարապետ, ճարտարագետ

27 հունվար, 1874 - 21 փետրվար, 1942

Պավել Զուրաբյան

Ծնվել է Շուշիում: 1898թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտը: 1899-1917թթ եղել է Թիֆլիսի շրջանային ճարտարապետ, 1917-19թթ` Վրացական քաղաքների միության, 1921-38թթ` Վրաստանի առողջապահական ժողկոմատի կուրորտային վարչության գլխավոր ճարտարագետը: 1919թ-ից պարբերաբար դասավանդել է Թիֆլիսի տարբեր ուսումնական հաստատություններում: Նախագծել և Թիֆլիսում կառուցել է 36 եկամտաբեր տներ (1899-1917թթ), Ներսիսյան դպրոցի նոր շենքը (1909թ., համահեղինակ, այժմ` Ինդուստրիալ ինստիտուտ), Վոլգա-Կամսկ դրամատան Թիֆլիսի բաժանմունքը (1910թ., այժմ` Վրաստանի ազգային գրադարան), Մ.Արամյանի և Հ.Ձուբալովի անվան հիվանդանոցների համալիրը Հավլաբարում, Ալեքսանդրյան մանկաբարձ-մանկաբուժական հիվանդանոցը (երեքն էլ` 1910թ.), Երևանում` քաղաքային երկհարկ հիվանդանոցը (1910թ., երրորդ հարկն ավելացվել է 1930թ.), Էջմիածնում` Նոր վեհարանը (1910-14թթ) և գրադարանը (մատենադարան, 1911թ.), Աբասթումանի «Արազինդո» հակատուբերկուլոգային առողջարանը (1924-28թթ), «Չայ Գրուզիի» հանգստյան տունը Գագրայում (1936թ.), հանգստյան տներ` Բորժոմում, Սուրամում, Ցեմիում, Գուդաուտայում և այլն: Մահացել է Թբիլիսիում: