Ալեքսանդր Արղության

Պետական գործիչ, հրապարակախոս

Նինա Սաղյան

Դաշնակահար

Թամար Մելքումյան

Դերասանուհի

Արամ Թաթուլյան

Դաշնակահար

Մուշեղ Գալշոյան

Արձակագիր, լրագրող

Գայանե Վարդիկյան

Դերասանուհի

Արման Աղաջանյան

Կինոռեժիսոր, երգիչ

Աշոտ Գաբրիելյան

Բանաստեղծ

Հասմիկ Վարդանյան

Թավջութակահար

Էվա Խաչատրյան

Դերասանուհի

Լարա Առաքելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՊԵՏՐՈՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Ճարտարապետ

13 նոյեմբեր, 1913 - 13 դեկտեմբեր, 1989

Ծնվել է Ուկրաինայի Սիմֆերոպոլ քաղաքում: 1940թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1946-60թթ եղել է ՀԽՍՀ պետշինի բնակավայրերի բաժնի պետը, 1960-64թթ` Հայպետնախագիծ ինստիտուտի փորձարարական հատակագծման բաժնի պետը, 1964-79թթ` շրջանային հատակագծման արվեստանոցի ղեկավարը: Հեղինակել է ՀԽՍՀ բնակավայրերի զարգացման գլխավոր սխեմա (1969թ., մինչև 2000թ. հաշվարկային ժամկետով), Արարատյան դաշտի շրջանային հատակագծումը (1963թ.), Կապան Քաջարանի շրջանային հատակագծումը (1973թ.), Լոռի-Փամբակի շրջանային հատակագծումը (1975-76թթ), Ախուրյանի շրջանի շրջանային հատակագծումը (1976-77թթ), Սևանի շրջանային հատակագծման գլխավոր համալիրը (1973թ.): 1969թ. ստացել է ճարտարապետության թեկնածուի աստիճան: Նրա նախագծերով կառուցապատվել են նաև Իջևանի և Կապանի առանձին թաղամասեր, Աղստևի իջևանյան գետափը` երկու կամուրջներով (1955-65թթ), կառուցվել Իջևանի մարզադահլիճը (1956թ.), հյուրանոցը (1969թ.) և այլն: 1971թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար