Միհրան Ասքանազյան

Հրապարակախոս, գրող

Տիգրան Քելեկյան

Դիվանագետ, հավաքորդ

Գասպար Իփեկյան

Թատերական գործիչ

Սիրան Ալավերդյան

Դերասանուհի

Լեմվել Մարության

Թարգմանիչ, լրագրող

Հրաչյա Քոչար

Արձակագիր

Սուսաննա Մկրտչյան

Գեղանկարչուհի

Շավարշ Վարդանյան

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

Կարեն Քոչարյան

Հաղորդավար, ռեժիսոր

Արմեն Բադալյան

Օպերային երգիչ

Արևիկ Գևորգյան

Դերասանուհի, հաղորդավար

 

 

 

 

ՇՄԱՎՈՆ ԱԶԱՏՅԱՆ

Ճարտարապետ

3 մարտ, 1925 - 4 դեկտեմբեր, 1994

Ծնվել է Զաքաթալայում։ 1949թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1958թ-ից եղել է Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետ, 1969թ-ից` արվեստանոցի ղեկավար, 1978-93թթ` Մոսկվայի պետական նախագծման ինստիտուտի Երևանի մասնաճյուղի կազմակերպիչ, 1984թ-ից` տնօրենը: Նրա նախագծերով կառուցվել են Վանաձորի քիմիական կոմբինատի մշակույթի պալատը (1950-53թթ, վերականգնվել է 2003թ.), Երևանի ուսանողական հանրակացարանի համալիրը Նոր Զեյթունում (1961-64թթ), Մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ (1962-70թթ), «Էրեբունի» թանգարանը (1968թ.), Սամարղանդի հիմնադրման 2500-ամյակի «Աֆրասիաբ» թանգարանը (1970թ.), բնակելի շենքեր` Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Հայրենական պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձաններ` ՀՀ մարզերում, Սամարղանդում: Արժեքավոր է ճարտարապետի «Հայկական շքամուտքեր» մենագրությունը (1987թ., ռուսերեն): Համահեղինակ է «Օձուն» (1960թ.), «Գոշավանք» (1974թ.) և հեղինակ «Կարմրավոր» (1996թ.) ալբոմների: 1968թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար