ՅԱՆ ՌՈՒՍՏԵՄ

Գեղանկարիչ

29 սեպտեմբեր, 1762 - 9 հունիս, 1835

Հովհաննես Ռուստամ

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Հայրը եղել է պոլսահայ, մայրը` ֆրանսուհի, ովքեր շուտ են մահացել: Ծնողազուրկ մնացած երեխային 1774թ. Լեհաստան է բերել իշխան Ադամ Կազիմեժ Չարտորիյսկին, ում հովանավորչությամբ էլ ստացել է սկզբնական գեղարվեստական կրթությունը, Վարշավայում` Ժան-Պյեր Նորբելենի և Մարչելլո Բաչչարելլիի մոտ: 1788-90թթ ուսումը շարունակել է Գերմանիայում, որտեղ անդամակցել է տեղական մասոնական օթյակին: 1798թ-ից դասավանդել է Վիլենսկի գլխավոր գեղարվեստի դպրոցում, որն Ալեքսանդր Ակայսրի հրամանագրով 1803թ. ապրիլի 4-ին վերակարգավորվել է Կայսրական Վիլենսկի համալսարանի: 1807թ. ընտրվել է որպես Վիլենսկի համալսրանի էքստրաոդինար պրոֆեսոր` ղեկավարելով համալսարանի կերպարվեստի ամբիոնը, իսկ 1811թ. հունիսի 9-ին հաստատվել է պրոֆեսորի այդ կոչումը: Մահացել է Լեհաստանի Դուկշտաու քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար