Գաբրիել Ավետիքյան

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

Բագրատ Բորյան

Պատմաբան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ալեքսանդր Սարուխան

Ծաղրանկարիչ

Կարեն Խաչատրյան

Կոմպոզիտոր

Օգոստինոս Սեքուլյան

Բնագրագետ, լրագրող

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

Լուսինե Մուրադյան

Հաղորդավար, լրագրող

Անի Ամիրյան

Հաղորդավար

Վերոնիկա Սարկիսովա

Դերասանուհի

 

 

 

 

ՄՈՄԻԿ

Մանրանկարիչ, ճարտարապետ, քանդակագործ

13-րդ դար - 1333

Մոմիկ Վարդպետ

Ստեղծագործել է հիմնականում Վայոց ձորի Աղբերց վանքում, Նորավանքում, հավանաբար` նաև Կիլիկիայում: Աշակերտել է Հովասափ քահանային, սովորել Գլաձորի համալսարանում: Եղել է Օրբելյան իշխանական տան քարտուղարը, գլխավոր նկարիչը, ճարտարապետն ու քանդակագործը: Նրա պատվիրատուներն էին Սյունաց մետրոպոլիտներ Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Օրբելը, Ստեփանոս Տարսայիճը, Օրբելյան մեծ իշխան Բուրթելը և իշխանուհի Թամթա խաթունը: Նրա անունն առաջին անգամ հիշատակվել է 1283թ. մի ձեռագրում (ծաղկել է խորանները): 1292թ. ընդօրինակել և նկարազարդել է Նորավանքի Ավետարանը (Մատենադարան, ձեռագիր դ 2848), որտեղ պատկերել է 3 ավետարանիչներին և Պրոքորոնին: Վաղ շրջանի նրա ստեղծագործությունը վկայում է, որ Մոմիկը ծանոթ էր արևմտյան պատկերագրության առանձնահատկություններին: Մանրանկարներն աչքի են ընկնում մոնումենտալությամբ, գունային ներդաշնակությամբ, դիմանկարների արտահայտչականությամբ և զարդանկարի հստակությամբ: Նրա լավագույն գործը 1302թ. Ավետարանն է («Պատերազմի Ավետարան», Մատենադարան, ձեռագիր դ 6792): Անսովոր փոքր չափերով (12x8,5 սմ, էջում` 17 կերպար) ձեռագրում վարպետությամբ զետեղել է Ավետարանի 12 տերունական պատկերաշարի հիմնական տեսարանները, Հակոբ և Պողոս առաքյալների պատկերները, զարդագրեր, անվանաթերթեր և այլն: Ենթադրվում է, որ մանրանկարիչը ծաղկել է նաև 1283թ. ընդօրինակված «Կեռան թագուհու Ավետարանը» (Երուսաղեմի Սբ. Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռագիր դ 2563) և Դավիթ գրչի հիշատակարանում (1287թ., Թեղենյաց վանք) նշված «Մոմիկի շքեղազարդ» մատյանը: 1331թ. մի ձեռագրի հիշատակարանում վկայել է, որ 1307թ. տեսողությունը վատացել է և չի կարողացել ավարտել մետրոպոլիտ Հովհաննես Օրբելի պատվիրած Ավետարանը (գրել է միայն համաբարբառը): Ենթադրվում է, որ այդ շրջանում (17 տարի) զբաղվել է քանդակագործությամբ և ճարտարապետությամբ, ստեղծել նրբահյուս զարդաքանդակներով խաչքարեր: Լավագույններից են իշխանուհի Թամթա խաթունի պատվիրած 2 խաչքարերը (1308թ.), որոնցից մեկը պահվում է Էջմիածնի գանձատանը, մյուսը` վեհարանում: Մոմիկին են վերագրվում նաև Նորավանքի գլխավոր` Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցու գավթի մուտքի ու լուսամուտի ճակատակալ քարերի քանդակները և Սբ. Աստվածածին («Բուրթելաշեն», վերականգնվել է 1998թ., օծվել 1999թ.) եկեղեցու բարձրաքանդակները: Իր քանդակներում ներառել է հայոց գրերը, ստեղծել «հայկական առաջին արաբեսկները» (բարդ նախշ` երկրաչափական և բուսական մոտիվների համադրմամբ, տարածված էր հատկապես արաբական երկրներում): Նրա ճարտարապետական գործերից միայն Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցին (1321թ.) է վավերացված Մոմիկի անունով: Նրան են վերագրվում Տաթևի վանքի Սբ. Գրիգոր փոքր (1295թ.) և Եղեգիսի Զորաց (1320-ական թվականներ) եկեղեցիները: Մանրանկարները, քանդակագործական և ճարտարապետական գործերն առանձնանում են բացառիկ բարձր արվեստով: Օժտված լինելով աստվածաբանական հարուստ գիտելիքներով` իր հորինվածքները կառուցել է խորհրդանշական շեշտադրումներով, երբեմն` աննախադեպ մտահղացումներով: Մահացել է Վայոց Ձորի Ամաղու գյուղի մոտ գտնվող Նորավանքում։ Նրա հիշատակին նվիրված խաչքար է դրվել Նորավանքում: Մոմիկի անունով ՀՀ-ում կոչվել են Քրիստոնեական մշակույթի երիտասարդական միությունը և զբոսայգի Եղեգնաձորում, Իջևանում կանգնեցվել է արձանը: 2010թ.` ծննդյան 750-ամյակի առթիվ, Նորավանքի համալիրում բացվել է Մոմիկի թանգարանը, թողարկվել են հուշամեդալ և նամականիշ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար