ՎԱՐՍԵՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Թատերագետ

Ծնվել է 1926թ. ապրիլի 17-ին, ՀՀ Մասիսի շրջանի Թազագյուղում (այժմ` Այնթապ): Դերասան Զարեհ Տեր-Կարապետյանի կինն է: 1942թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ: 1944-49թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտական բաժնում: 1953-63թթ վարել է ժողստեղծտան հանրապետական թատերական բաժինը: Տևականորեն մասնակիցը լինելով թատրոնի աշխատանքներին` հիմնադրման օրվանից (1957թ.) պեղել, հավաքել է եթեր գնացած ու կորած ներկայացումները, ժամանակակարգել և վերականգնել երկացանկը (800-ից ավելի), ստեղծել էկրանի թատրոնի տարեգրությունը, նրա հիման վրա` «Հեռուստաթատրոնի 40-ամյա ուղին» երկհատոր հիմնարար աշխատությունը (2004թ., 2007թ.): Նրա վաստակն ակնառու է նաև փափազյանագիտության և շեքսպիրագիտության մեջ: Հեղինակ է «Առաջին հայ դերասանուհիները» (1994թ.), «Հեռուստատեսային թատրոնի գործիչները» (1986թ.), «Մարուսյա Թամրազյան» (1976թ.), «Զավեն Տատինցյան» (1981թ.), «Թաթուլ Դիլաքյան» (1986թ.), «Մետաքսյա. ալբոմ-ժողովածու» (2002թ.), «Մեր Փափազը, մեր Շեքսպիրը, մեր կռիվը» (2002թ.), «Ֆարիդը» (զոհված ազատամարտիկ Հ.Սրապյանի հետ, 1997թ.), «Վիլյամ Սարոյանը հայ թատրոնում» (2010թ.): Նրա գրչին են պատկանում տեղական և ռուսական մամուլում հրատարակված 1600-ից ավելի հոդված, որոնցում արծարծում է հայ բեմարվեստի ու թատերգության պատմության և տեսության հարցերը: 2006թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2011թ.` ՀՀ թատերական գործիչների միության ոսկե մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար