ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԶԱՔԻԵՎ

Ճարտարագետ, ճարտարապետ

24 մարտ, 1874 - 25 հունվար, 1945

Հարություն Զաքյան

Ծնվել է Նոր Նախիջևան քաղաքում (այժմ` ՌԴ Դոնի Ռոստով): 1908թ. ավարտել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1908-10թթ Ռիգայում նախագծել և կառուցել է Բլյումի ռեալական դպրոցը: Կառուցել է «Եղբայրական օգնություն» ընկերության տունը: 1917թ. եղել է Դոնի Ոոստովի քաղաքագլուխը: 1928-30թթ դասավանդել է Երևանի պետական համալսարանում (1930թ-ից` ԵՊՀ և ԵՊԻ պրոֆեսոր): Եղել է շինարարական ֆակուլտետի ամբիոնի վարիչը, 1930-45թթ` ԵՊԻ շինարարական ֆակուլտետի դեկանը, 1930-ական թվականներին` Երքաղշինհսկողության նախագահը, 1930-32թթ` Ալեքսանդր Թամանյանի օգնականը (Երևանի օպերայի և բալետի թատրոնի, Անատոմիկումի շենքերի շինարարության ղեկավարը): Եղել է ԵՊԻ կազմակերպիչներից, Հայաստանում շինարարական նոր տեխնիկայի ներդնողներից: Նրա նախագծով կառուցվել են Ալաջալովի, Անտոնովի տները (1910-12թթ), առևտրի աշխատողների ակումբը (այժմ` Սպայի տուն, 1912-15թթ), «Պալաս-Օթել» և «Ինտերնացիոնալ» հյուրանոցները (1914-15թթ), «Աշխատասիրություն» ընկերության տունը (1915թ.), Սարգիս Կիստովի եկամտաբեր տունը (այժմ` համալսարան, 1916-19թթ), իգական գիմնազիան (Թագուշ Գրիգորի Բերբերովայի գիմնազիա, 1915թ.), 3 հիվանդանոց Երևանում և այլն: 1928թ-ից բնակվել է Երևանում, որտեղ էլ մահացել է: