Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ՀԱՅԿ ԲԱԴԻԿՅԱՆ

Քանդակագործ

22 հունվար, 1876 - 19 սեպտեմբեր, 1950

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: 1891թ. մեկնել է ԱՄՆ և հաստատվել Ֆրեզնոյում։ 1899թ. սովորել է Հոպկինսի արվեստի ինստիտուտում։ 1906-07թթ կատարելագործվել է Փարիզում` Ալբեր Մարկեի մոտ: 1907թ. ֆրանսիական արվեստագետների սրահում ցուցադրվել է նկարչի «Հին պատմություն» բրոնզե այլաբանական քանդակը: 1908թ-ից բնակվել է Սան Ֆրանցիսկոյում: Ստեղծագործել է դասական ոճով, հարել ռեալիստական ուղղությանը, վճռաբար հանդես է եկել մոդեռնիզմի դեմ: Կերտել է ամերիկյան հայտնի անձանց բրոնզե և մարմարե հուշարձաններ, կիսանդրիներ, ինչպես և հասարակական վայրերի համար այլաբանական սյուժեներով դեկորատիվ քանդակներ: Ընտրվել է Քալիֆորնիայի մշակույթային և պատմական մի շարք ընկերությունների անդամ, արժանացել շքանշանների և պատվո դիպլոմների: Գլխավոր գործերից են` Աբրահամ Լինքոլնի (1923թ.) և Փերշինգի (1921թ.) հուշարձանները Սան Ֆրանցիսկոյում, Ռոուվելի հուշարձանը Ֆրեզնոյում (1914թ.), Թոմաս Սթար Քինգի արձանը Վաշինգթոնի Կապիտոլիումի քանդակների դահլիճում (1931թ.), «Բարեկամություն» այլաբանական արձանախումբը Սան Ֆրանցիսկոյում (1925թ.), «Աեորոնոթիկ» ճակտոնը Վաշինգթոնի առևտրի դեպարտամենտի շենքի համար (1931թ.), Գեներալ Ֆյունստոնի կիսանդրին Սան Ֆրանցիսկոյի քաղաքային դահլիճում (1917թ.), Էդուարդ Ռոբսոն Թեյլորի կիսանդրին Սան Ֆրանցիսկոյի հանրային գրադարանում (1917թ.) և այլն: Մահացել է Սան Ֆրանցիսկոյում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար