ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆ

Դերասանուհի, մոդել

Քիմբերլի Նոել Քարդաշյան Ուեսթ

Ծնվել է 1980թ. հոկտեմբերի 21-ին, ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում: Հայրը` Ռոբերտ Քարդաշյանը, եղել է հայտնի իրավաբան, մայրը` շոտլանդացու և հոլանդացու խառնուրդ: Մանկությունն անցել է Բեվերլի Հիլզում: 2007թ. մերկ վիճակում նկարվել է «Playboy» ամսագրի համար, իսկ ամսագրի հրապարակվելուց ամիսներ անց «Bongo Jeans» ընկերությունը մոդելին խնդրել է իրենց ընկերության պաշտոնական դեմքը դառնալ, ինչին Քիմը համաձայնվել է: 2007թ. եղել է «Keeping Up With the Kardashians» հեռուստատեսային ծրագրերի աստղերից մեկը, իր երկու քույրերի, մոր, եղբոր, երկու կես քույրերի, և խորթ հոր հետ: Եղել է նաև «Dancing With The Stars» հեռուստատեսային ծրագրերի յոթերորդ սեզոնի 13 մասնակիցներից մեկը: Նկարահանվել է «Disaster Movie» (2008թ.),  «Deep in the Valley» (2009թ.), «Temptation: Confessions of a Marriage Counselor» (2013թ.) և այլ ֆիլմերում: 2010թ. եղել է ամերիկյան ամենաթանկ վարձատրվող հեռուստաաստղը (6 միլիոն ԱՄՆ դոլար) և դարձել  «The Spin Crowd»  շոուի պրոդյուսերը: Քույրերի` Քլոյի և Քորթնիի հետ աշխատեցնում է հագուստի խանութ, որը կոչվում է «Dash»: 19 տարեկանում ամուսնացել  է երաժշտական պրոդյուսեր Դեյմոնա Թոմասի հետ, սակայն ամուսնությունը 4 տարվա կյանք է ունեցել: 2011թ. ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆիրսի հետ, սակայն կրկին բաժանվել է, որից հետո, 2014թ. Փարիզում ամուսնացել է ամերիկյան հայտնի ռեփեր Քայնի Ուեսթի հետ: Նրանք ունեն մեկ դուստր: 2010թ. Նյու Յորքի Մադամ Տյուսոյի թանգարանում տեղադրվել է Քարդաշյանի մոմե արձանը: Արժանացել է մի շարք ամերիկյան մրցանակների: 2014թ. տվյալներով նրա ֆինանսական կարողությունը կազմում է 45 միլիոն ԱՄՆ դոլար: 2015թ. այցելել է Երևան:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար