Սիմոն Ճուլարտյան

Բանահավաք, բանասեր

Հովսեփ Աթաբեկյանց

Հրապարակախոս, թարգմանիչ, գյուղատնտես

Ալեքսանդր Սպենդիարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Տիգրան Խրլոպյան

Մշակութային գործիչ, արձակագիր

Արմեն Գուլակյան

Բեմադրիչ, դրամատուրգ

Մարիամ Ասլամազյան

Գեղանկարչուհի

Առլեն Ֆրենսիս

Դերասանուհի

Գուրգեն Հովնան

Գրականագետ

Անջելո Էֆրիկյան

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Վահե Ահարոնյան

Դաշնակահար

Սուսաննա Կարապետյան

Երգահան, քանոնահար

Ռուբեն Եսայան

Քանդակագործ

Հովհաննես Զատիկյան

Արձակագիր, պատմաբան

Արարատ Սարգսյան

Գեղանկարիչ

Ալբինա Համբարձումյան

Երգահան, երաժիշտ

 

 

 

 

ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆ

Պարուսույց, բանահավաք

Ծնվել է 1966թ. օգոստոսի 3-ին, Ախալցխայում: 1982թ ավարտել է տեղի Հ.Թումանյանի անվան թիվ 3 հայկական միջնակարգ դպրոցը: 1982թ. աշխատանքի է անցել Ախալցխայի թիվ 3 Շարժական մեխանիզացված շարասյունում` որպես բանվոր: 1983թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատիկա և հեռուստամեխանիկա բաժին: Ուսումը շարունակել է Խորհրդային բանակից զորացրվելուց հետո և ավարտել 1990թ.: Ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում` որպես ինժեներ: 1987թ-ից սկսել է պարել Հայրիկ Մուրադյանի ստեղծած «Վան» ազգագրական խմբում: 1992-94թթ «Ազատագրական Բանակ» ջոկատի «Իքս» դասակի կազմում մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին: Զինադադարից հետո, շարունակել է ծառայությունը ՀՀ բանակում` որպես սպա: 1995-96թթ ավարտել է մարշալ Շապոշնիկովի անվան «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացը և ստացել գնդի և բրիգադի հրամանատարի որակավորում: 1996թ. սեփական դիմումի համաձայն զորացրվել է ՀՀ Զինված Ուժերից և ընդգրկվել «Ակունք» ազգագրական երգի-պարի խմբում: 1987-2001թթ «Վան», «Անդովկ», «Ակունք» խմբերի համերգային ծրագրերի շրջանակներում մասնակցել է արտերկրյա մի քանի շրջագայությունների և դարձել 4 տարբեր միջազգային փառատոների դափնեկիր` Իտալիայում (1996թ., երկու փառատոն), Ռումինիայում, Խորվաթիայում (երկուսն էլ` 1999թ.): Ուսումնասիրելով Կոմիտասի, ազգագրագետ Սրբուհի Լիսիցյանի, պարագետ Վահրամ Արիստակեսյանի ժառանգությունները` սկսել է բանահավաքչական աշխատանքները: Շրջել է գյուղից գյուղ, հավաքել, վերականգնել և գրառել բազում պարեր, կորստյան վտանգից փրկել Կարինի և Ջավախքի բազում պարեր: Այդ ժամանակ ստեղծել է «Ծովակ» մանկապատանեկան, ապա և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը: 1997-99թթ աշխատել է «Շանթ» հեռուստառադիոընկերությունում` որպես երևանյան մասնաճյուղի տնօրեն: 2001-08թթ աշխատել է Պ.Յավորովի անվան թիվ 31 միջնակարգ դպրոցում` որպես զինղեկ: 2008թ-ից աշխատում է «Մխիթարյան Միաբանության» կրթահամալիրում` որպես զինղեկ և պարուսույց: 2007թ. «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ հիմնել է Ազգագրության թատրոն և բեմադրել երեք ներկայացում` «Հայոց երգի հայրիկը»` նվիրված Հայրիկ Մուրադյանին, «Խնկահոտ Էրգիր» և «Վարք Հայոց»: 2011թ. նրա ղեկավարած «Կարինը» մասնակցել է Իսպանիայի միջազգային մրցույթ-փառատոնին և պարերի անվանակարգում զբաղեցրել է 1-ին տեղը, իսկ երաժշտական անվանակարգում նվաճել 3-րդ մրցանակը: Հեղինակել է նաև արձակ բանաստեղծություններ, աֆորիզմներ, հրապարակախոսական հոդվածներ, նոթերը: 2000թ. արժանացել է Ա.Իսահակյանի անվան երիտասարդ ստեղծագործողների հանրապետական գրական մրցույթի 1-ին մրցանակին: 2006թ. լույս է տեսել նրա անդրանիկ «Ողջո՜յն, տղե՛րք» գիրքը: 1997թ. պարգևատրվել է «Արծիվ Մահապարտներ» հուշամեդալով, 1998թ.` «Արիություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալով, Արծիվ Մահապարտների միության «Վազգեն Սարգսյան» շքանշանով, ԱՊՀ ՄՏՊԿՄ-ի «За заслуги» շքանշանով և այլ մեդալներով: 2011թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար