Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ԶԱՄՊԱՔՃՅԱՆ

Արվեստաբան, հավաքորդ

6 փետրվար, 1889 - 18 սեպտեմբեր, 1962

Ծնվել է Ռումինիայի Կոնստանցա քաղաքում: 1948թ. եղել է Ռումինիայի ակադեմիայի թղթակից անդամ: Եղել է նաև Բուխարեստի հայկական Մշակույթի տան առաջին նախագահը։ Աշխատակցել է «Անի» ռումինական հայագիտական հանդեսին, հոդվածներ գրել հայկական ճարտարապետության և կիրառական արվեստի մասին: Հայաստանին է նվիրել ֆլամանդական և ֆրանսիական արվեստի մեծարժեք գործեր։ 1947թ. նրա հավաքածուի հիման վրա Բուխարեստում ստեղծվել է նրա անվան պետական թանգարան (այժմ` Արվեստի գործերի թանգարանի Զամպաքճյան բաժին)։ Աշխատանքներից են` «Արվեստի էջեր» (1943թ.), «Նիկոլայե Գրիգորեսկու» (1946թ.), «Մի արվեստասերի նշումներ» (1957թ.), «Կոռնելիու Բաբա» (1958թ.) և այլն: Մահացել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: