Նիկիտա Կարա-Մուրզա

Մշակութային գործիչ, թարգմանիչ

Սարգիս Կասյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Վահան Գալֆայան

Բանաստեղծ, արձակագիր

Արուս Ազնավուրյան

Դերասանուհի

Արշավիր Դարբնի

Առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Վանիկ Սանթրյան

Արձակագիր, գեղանկարիչ

Ֆրունզե Ամիրխանյան

Հնչյունային օպերատոր, կինոռեժիսոր

Արմենուհի Սիսյան

Արձակագիր, բանաստեղծ

Ռուբեն Էլբակյան

Օպերային երգիչ

Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Աննա Հարությունյան

Դերասանուհի

 

 

 

 

ԼԵՎՈՆ ՉԵՐՔԵԶՅԱՆ

Ճարտարապետ

10 ապրիլ, 1927 - 3 օգոստոս, 2000

Ծնվել է Թիֆլիսում: 1959թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1959-88թթ աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում: 1979-89թթ եղել է արվեստանոցի ղեկավար, 1966-72թթ, միաժամանակ` պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոս: 1961-70թթ եղել է Աբովյան քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի գլխավոր ճարտարտարապետը: Համահեղինակ է վարչահասարակական կենտրոնի (1968-78թթ), Ալավերդու Սանահինի սարահարթի կառուցապատումների (1959-62թթ), Դիլիջանում (1964թ.), Գագրայում (1964թ.), Սևանի ափին (1965թ.), Արզնիում (1967թ.), Երևանում (1970թ.) կառուցված առողջարանների ու պանսիոնատների, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի (1981թ., Հայաստանի Պետական մրցանակ` 1985թ.) նախագծերի: 1982թ. դարձել է «Տարվա լավագույն կառույց» համամիութենական  ստուգատեսի դափնեկիր և արժանացել ոսկե մեդալի: 1981թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար