ԼԵՎՈՆ ՏՈՆԱԿԱՆՅԱՆ

Գեղանկարիչ

23 մարտ, 1911 - 13 դեկտեմբեր, 1941

Ծնվել է Արդահանում: 1927-30թթ սովորել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումում (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան): Ավարտել Լենինգրադի գեղանկարչության, ճարտարապետության և քանդակագործության ինստիտուտը։ Հեղինակ է բնանկարների, նատյուրմորտների, դիմանկարների, գրաֆիկական աշխատանքների։ Նրան առանձնապես հրապուրել են Երևանի հին ու նոր թաղամասերի գողտրիկ անկյունները, վերակառուցվող մայրաքաղաքի կյանքը։ Լավագույն գործերից են` «Սահմանապահներ» կոմպոզիցիան, Կոնդ թաղամասի պատկերները, «Ինքնանկար»-ը (բոլորը` ՀԱՊ)։ Նկարչի արվեստն աչքի է ընկնում կյանքի ճշմարտացի ընկալմամբ, գեղանկարչական հագեցվածությամբ, ձևերի կառուցիկությամբ։ 1941թ. կամավոր մեկնել է ռազմաճակատ: Զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: