ԷԴՄՈՆԴ ՏԻԳՐԱՆՅԱՆ

Ճարտարապետ

9 մարտ, 1911 - 20 դեկտեմբեր, 1994

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): Եղել է կոմպոզիտորներ Արմեն Տիգրանյանի որդին, Վարդան Տիգրանյանի եղբայրը: 1937թ. ավարտել է Լենինգրադի կոմունալ շինարարության ինստիտուտի ճարտարապետության բաժինը։ 1937-40թթ աշխատել է Թբիլիսիում` Գաբրիել Տեր-Միքելյանի գլխավորած «Կավտրանսպրոեկտ» ճարտարապետության արվեստանոցում: 1940-60թթ աշխատել է Երևանի տարբեր նախագծային ինստիտուտներում: 1960թ-ից դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում (1985թ-ից` պրոֆեսոր)։ Նրա նախագծերով Վրաստանում կառուցվել են Սևծովյան երկաթուղային (Գագրա, Փոթի, Քոբուլեթ և այլն) կայարանների շենքերը, կամուրջներ, բնակելի տներ, ակումբներ: Հեղինակել է Երևանի երկաթուղային կայարանը (1949-55թթ), Երևանի պետական համալսարանի (1949-65թթ, 1971թ., 1982թ.), Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի (1958-65թթ) համալիրները, Արևմտյան օդանավակայանը (1958թ.), բնակելի և հասարակական շենքեր (1947-56թթ), Ջերմուկի թիվ 1 առողջարանը (1962թ.) և այլն։ 1987թ. Երևանում տեղադրված Արմեն Տիգրանյանի հուշարձանի ճարտարապետն է: 1953թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: