Լևոն Գրիգորյան

Թավջութակահար

Անժելիկա Հարությունյան

Օպերային երգչուհի

Դմիտրի Կեսայանց

Կինոռեժիսոր

Հրաչյա Բայրամյան

Գրականագետ, թարգմանիչ

Էմմա Նահապետյան

Բալետի արտիստ, պարուսույց

Ռուբեն Արուտչյան

Գեղանկարիչ

Արա Դինքջյան

Ուդահար

Նարինե Կռոյան

Արձակագիր

Արեգ Նազարյան

Կոմպոզիտոր, բաս-կիթառահար

Աննա Վեքիլյան

Բալետի արտիստ

Նոննա Գրիգորյան

Դերասանուհի

Հասմիկ Հարությունյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ

Դիրիժոր, կոմպոզիտոր

8 սեպտեմբեր, 1922 - 6 հունվար, 2011

Հովհաննես Խաչատուրյան

Ծնվել է Երուսաղեմում: Հայրը եղել է ատաղձագործ Խաչատուր Խաչատուրյանը, մայրը` արաբուհի: Սկզբնական կրթությունն ստացել է Իսրայելի Նազարեթ քաղաքի գերմանական գիշերօթիկ դպրոցում, որտեղ սովորել է նաև ֆլեյտա նվագել, որից հետո ընդունվել է Երուսաղեմի միջնակարգ դպրոց: Հանրակրթական առարկաներին զուգընթաց, ստացել է հարմոնիայի, դաշնամուրի և երգեհոնի դասեր: 1939թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և մինչ 1941թ. մասնակցել երաժշտական անհատական դասընթացների: 1939-45թթ սովորել է Երուսաղեմի կոնսերվատորիայի Յոզոֆ Գրինտալի կոմպոզիցիայի և Ջորջ Սինգըրի դիրիժորական արվեստի բաժններում, որին զուգահեռ, սովորել է երգեհոն նվագել: 1946թ. մեկնել է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք` երաժշտական կրթությունը շարունակելու նպատակով: Ավելի կատարելագործվելու համար, տեղափոխվել է Վիեննա, ապա` Փարիզ: Փարիզում պարբերաբար ղեկավարել է տեղական նվագախմբերը: Բեթղեհեմում դասավանդել է անգլերեն, արաբերեն, երաժշտություն: Արաբերեն է դասավանդել Սբ. Հակոբյանց վանքի թարգմանչաց դպրոցում: Ստեղծել է Երուսաղեմի առաջին հայկական երգչախումբը, ղեկավարել Երուսաղեմի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը: 1957թ. Վազգեն Առաջին Վեհափառը նրան հրավիրել է Հայաստան: 1957-60թթ եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1960-65թթ և 1972-74թթ՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 1962-69թթ, իբրև հյուր-դիրիժոր, հանդես է եկել Լայպցիգի Գևանդհաուզի նվագախմբի հետ, արդյունքում` 19 համերգ, որոնց ժամանակ չի գործածել ո'չ պարտիտուր, ո'չ դիրիժորական փայտիկ: Երկու անգամ նշանակվել է Գևանդհաուզի նվագախմբի ղեկավար: Այդ տարիներին բեմադրել է Ջ.Վերդիի «Դոն Կառլոս» և Ա.Բորոդինի «Իշխան Իգոր» օպերաները: 1967-74թթ և 1991-94թթ եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-գեղարվեստական ղեկավարը, 1971-72թթ և 1999-2002թթ՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը, 1987-90թթ՝ Ավինյոնի օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը: Ղեկավարել է աշխարհի ավելի քան 100, այդ թվում՝ Վիեննայի օպերայի և Բեռլինի ֆիլհարմոնիայի «Ֆոն Կարայան» նվագախմբերը: Եղել է հայ կոմպոզիտորների մի շարք սիմֆոնիկ գործերի առաջին մեկնաբանը: Նրա դիրիժորական անհատականությանը բնորոշ են եղել վառ տեմպերամենտը, կատարման հուզականությունը, խտությունը, ստեղծագործական մտքի և մեկնաբանման ինքնատիպությունը: Գրել է «Ձոն Հայրենիքիս» (խոսք՝ Ա.Իսահակյանի, 1945թ.), 4 պաստորալ՝ կամերային նվագախմբի համար (1952-53թթ), օրատորիա՝ Կոմիտասի երկերի թեմաներով (1955թ.), «Կոմիտասական» 2 սիմֆոնիկ սյուիտ (1962թ., 1971թ.) և այլ երկեր: 1991թ., մերժելով Գերմանիայի և Հարավային Աֆրիկայի նվագախմբերի գլխավոր դիրիժորի պաշտոնների առաջարկը, նորանկախ Հայաստանի նախագահի և մշակույթի նախարարության հրավերով, վերադարձել է Հայաստան: 1998-2001թթ եղել է նաև Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը: Այդ պաշտոնից նրան հեռացրել է մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը: 2002թ. դիրիժորը մեկնել է Մոսկվա` ստանձնելով Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարությունը: Ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն, իսկ 2008թ. կրկին վերադարձել է հայրենիք և միացել ստեղծված քաղաքական ընդդիմադիր շարժմանը: Համերգային ծրագրերում, եվրոպական դասական հեղինակներից բացի, ընդգրկել է նաև հայ կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Աճեմյանի և ուրիշների սիմֆոնիկ գործերից: Նրա ղեկավարությամբ արտերկրում ելույթ են ունեցել բազմաթիվ հայ երաժիշտներ ու երգիչներ (Ժան Տեր-Մերկերյան, Լուիզա Պոզապալյան, Վահան Միրաքյան և ուրիշներ): 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: 1996թ. պարգևտրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 1997թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով, 1998թ.՝ Ֆրանսիայի Գրականության և արվեստի ասպետի կոչումով: Մահացել է Երևանում, թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար